Կիտրոնի կտորներ
Պուերտո Ռիկոյում հավատում են՝ եթե մեծ երեկույթի նախօրեին թեւատակերին քսեք կիտրոնի կտորներ, կարող եք խուսափել օրգանիզմի ջրազրկումից, ինչը ուժգին խումհարի պատճառներից մեկն է։ Այս բաղադրատոմսը վերագրվում է ծովահեն Ռոբերտո Կոֆրեսիին։ Նա ոչ միայն ցիտրուսները քսում էր թեւատակին, այլ նաեւ ուտում էր։
Լոլիկի հյութ
Հայտնի է, որ լոլիկի հյութն օգնում է զգալիորեն բարելավել ուրախ երեկույթից հետո առաջացած հիվանդագին վիճակը։ Նման արդյունքի հասնել օգնում են դրանում առկա վիտամինները, պեկտինը, խնձորի եւ սաթի թթուները։ Այդ քիմիական կոկտելը օգնում է ալկոհոլին եւ տոքսիններին արագ այրվել ու մաքրել օրգանիզմը դրանցից։ Իսկ եթե հյութին հավելել մի քանի կաթիլ Tabasco կերակրահյութ, այդ գործընթացներն ավեի կարագանան։
Հում ձու
Հավի հում ձվերը հավատարիմ ընկերներ են՝ խումհարի դեմ միասին պայքարելու համար։ Սովորաբար ձուն խմում են վաղ առավոտյան, երբ խումահրի նշաններն ակնհայտ են։ Այս մթերքը, սակայն, կարող է օգնել նաեւ կանխել խումհարը։ Երեկույթից քիչ առաջ կամ հենց այդ ընթացքում խմված ձուն իր մեջ պարունակում է ավիդին կոչվող վիտամինը։ Այն օգնում է B խմբի վիտամիններին, որոնք էլ պատասխանատու են օրգանիզմում էթանոլի մշակման համար։
Ումեբոսի
Ասիայում հայտնի այս «գերմթերքը» «ճապոնական սալորի» մարինացված, ապա չորացված պտուղն է։ Ումեբոսին ուտում են նաեւ խրոնիկական հոգնածության, սրտի հիվանդությունների եւ կոկորդի ցավի դեպքում։ Իսկ մթերքի հակախումհարային հատկությունը բացատրվում է դրանում առկա պեկտինների մեծ քանակությամբ։
Ցանկացած լավ բանի համար պետք է վճարել։ Եթե երեկույթի ժամանակ կորցնեք զգոնությունն ու չափից շատ խմեք, առավոտյան կարելի է իսկապես զղջալ նախօրեի բուռն ուրախության համար։ Բարեբախտաբար, ժողովրդական բաղադրատոմսերը կօգնեն արագ ոտքի կանգնել։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)