Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ քնելուց առաջ չպետք է ուտել, քանի որ օրգանիզմում բոլոր պրոցեսները դանդաղում են, եւ ստամոքսը չի կարող նորմալ մարսել սնունդը: Սակայն այսօր գիտնականներն այլ կարծիքի են. իրականում սնունդը նորմալ է մարսվում, բայց հագեցածության զգացողությունն է ավելի ուշ վրա հասնում, քան ցերեկը, եւ դա էլ հենց կարող է հանգեցնել ավելի շատ ուտելու եւ ավելորդ քաշ հավաքելու:
Գիշերային ախորժակի պատճառը հիմնականում հոգեբանական է: Շատերը ցերեկներն աշխատում ու սովորում են, իսկ երեկոյան՝ հանգստանում եւ թուլանում: Ուստի մարդուն դժվար է լինում վերահսկել իր ախորժակը:
Պատճառ կարող են լինել նաեւ դեպրեսիաներն ու սթրեսները: Նման հոգեվիճակների ժամանակ ախորժակը ցերեկն անհետանում է եւ գալիս է գիշերը:
Ինչպե՞ս հրաժարվել գիշերներն ուտելուց
Երբեմն մարդը քաղց չի զգում, բայց օրգանիզմը խոնավություն է պահանջում, այդ պատճառով շատերը ծարավի զգացողությունը շփոթում են քաղցի հետ: Քաղցը զսպելու համար գիշերը կարելի է խմել մեկ բաժակ եռացրած ջուր, կաթ կամ անյուղ կեֆիր:
Եթե ցերեկը դու քիչ ես սնվում, մի տանջիր քեզ քաղցով: Կարող ես երեկոյան բանջարեղենով բուտերբրոդ ուտել, բայց հետեւիր, որ այն սովորության չվերածվի: Հետեւիր, որ երեկոյան ոչ մի համեղ բան չլինի տեսադաշտում. թաքցրու քաղցրավենիքն ու խմորեղենը:
Երեկոյան մաքրիր ատամները, դա օրգանիզմին կնախազգուշացնի, որ ժամանակն է հանգստանալու եւ այլեւս ուտել չի կարելի:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)