Առասպել 1. Ցանկացած խնդիր հնարավոր է լուծել դեղորայքի միջոցով
Վերջին դարում բժշկությունը հայտնաբերել է հակաբիոտիկներ, պատվաստանյութեր, անզգայացնող դեղամիջոցներ, դեղամիջոցներ՝ քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար: Մենք գիտենք ՝ ինչպես բուժել ստամոքսի խոցը, գիտենք կառավարել շատ լուրջ հիվանդությունների ախտանշանները, ունակ ենք թեթեւացնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների վիճակը: Բայց մենք դեռեւս անզոր ենք միգրենի առջեւ, դեռ չենք գտել պատվաստանյութ սուր վիրուսային ինֆեկցիայի դեմ, չկա դեղահաբ, որը կփոխարինի ֆիզիկական վարժություններին: Անպես որ, ամեն ինչ չէ, որ հնարավոր է անել դեղերի եւ փողի միջոցով:
Առասպել 2. Ներարկումն ավելի արդյունավետ է ազդում, քան դեղահաբը
Շատ բժիշկներ նախընտրում են ներարկվող դեղեր նշանակել, եթե անգամ կա համապատասխան դեղահաբը: Ներարկումներն իսկապես կարող են ավելի արդյունավետ լինել դեղահաբերից, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդը կոմայի մեջ է կամ նրա համար դժվար է ինչ-որ բան կուլ տալ: Շատ դեպքերում դեղահաբերը նախընտրելի են, քանի որ դրանք թույլ են տալիս խուսափել ներարկման ցավից: Ներարկման միակ առավելությունն արդյունքի արագությունն է: Ներկայումս ապացուցված է, որ կորտիկոստերոիդները, В12 վիտամինն ու հակաբորբոքային միջոցները նույնատիպ են ազդում ե՛ւ դեղահաբերի, ե՛ւ ներարկումների դեպքում:
Առասպել 3. Պատվաստումները վտանգավոր են
Պատվաստումների օգուտն էապես գերազանցում է դրանց ընդունման ռիսկերը: Պատվաստումներն ավելի լավ են ուսումնասիրված, քան շատ դեղամիջոցներ, այդ թվում՝ նրանց անցանկալի ազդեցությունները, որոնց հետ հնարավոր է բախվել: Գոյություն ունեն հստակ հակացուցումներ՝ երեխաների եւ մեծահասկաների պատվաստումների հետ կապված, իսկ ոչ բարդ ներարկումները չեն կարող պատճառ լինել պատվաստումից հրաժարվելու համար: Ավստրալիայում, օրինակ, որոշում է կայացվել պետական նպաստից զրկել այն ընտանիքներին, ովքեր կհրաժարվեն երեխաներին պատվաստել:
Առասպել 4. Հոմեոպատիան աշխատում է
Կեղծ գիտության հարցերով հանձնաժողովի հուշագիրն ամեն ինչ իր տեղը դրեց: Երբեմն անգամ փորձառու բժիշկները կարող են հոմեոպատիկ դեղամիջոց նշանակել: Այդ դեղամիջոցներն օգտագործած հիվանդների բուժման բոլոր դեպքերը բացատրելի են եւ ունեն միանգամայն հասկանալի՝ ոչ հոմեոպատիկ պատճառներ:
Առասպել 5. Օնկոմարկերներն օգնում են հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում
Ներկայում օնկոմարկերները կիրառվում են հաստատված քաղցկեղի բուժման արդյունավետության եւ կրկնության վերահսկողության համար: Քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում օնկոմարկերներ խորհուրդ չեն տրվում, անալիզը շատ կեղծ դրական եւ կեղծ բացասկան արդյունքներ է ցույց տալիս:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես