Արդեն զգում ենք, որ շատ շուտով կսկսվի երաժշտական մրցույթը, որը բոլորը հայհոյում են, բայց չեն կարող չդիտել, քանի որ այն թմրանյութի կամ տիեզերքի սեւ խոռոչի պես կլանում է ամեն ինչ:
Այսօր մենք իմացանք, որ մեր Արծվիկի առաջին փորձը տեղի կունենա մայիսի 1-ին (Արծվիկը երգում է առաջին կիսաեզրափակիչում, մայիսի 9-ին), իսկ այժմ ցանկանում ենք ձեզ հիշեցնել, որ մարտի վերջին մրցույթի Wiwibloggs կայքը՝ ի դեմս տեսաբլոգը վարողներ Ուիլյամի ու Դեբանի (WiwiBloggs-ի ամենահայտնի լրագրողները, ի դեպ՝ անցյալ տարի Ուիլյամը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել էր մեր Իվետային), մեկնաբանել են բոլոր մասնակիցների ելույթները։ Դեբանը բարձր կարծիքի չէր Արծվիկի Fly with me երգի մասին, բայց ժամանակի ընթացքում նա, կարծես, փոխեց տեսակետը։
Իսկ այժմ, բացի Արծվիկի երգի իրենց գնահատականներից, Դեբանն ու Ուիլյամը ներկայացրել են Wiwibloggs կայքի ժյուրիի գնահատականները (մոտ երեք տասնյակ մարդ)։
Հետաքրքիր է, որ Ուիլյամը նախկինի պես շատ դրական է տրամադրված Արծվիկի երգի նկատմամբ եւ երգչուհուն ու ստեղծագործությունը գնահատել է 10 հնարավորից 7-ը միավորով, իսկ Դեբանը՝ 4.5։
Դեբանը նշել է, որ Իսրայելում մրցույթի մասնակիցների ելույթի ժամանակ Արծվիկի հետ անձնական ծանոթությունից հետո փոխել է կարծիքը։
«Արծվիկը շատ գեղեցիկ ու շատ տաղանդավոր երգչուհի է։ Նա շատ լավ վոկալ տվյալներ ունի, եւ ինձ սկսել է դուր գալ երգն ու դրա բեմականացումը, որը նրա ելույթում կխաղա գլխավոր դերը։ Իհարկե, նրա երգը ռադիոհիթ չէ, բայց ելույթն արժե դիտել։ Արծվիկի թերություններից մեկն էլ այն է, որ տեսախցիկից այն կողմ նա մեզ հետ նորմալ շփվում է անգլերեն, բայց երբ տեսախցիկը միանում է, թարգմանիչ է կանչում։ Ամեն դեպքում՝ ես ելույթը 4.5 միավոր եմ գնահատում», - հավելել է Դեբանը։
Իր հերթին Ուիլյամը նկատել է՝ ինչ անենք, եթե ինչ-որ մեկը չի ծնվել անգլալեզու երկրում, անգլերեն խոսելը պարտադիր չէ։
«Ինձ հենց սկզբից դուր եկավ Արծվիկի երգը, եւ ես կարծում եմ, որ աստիճանաբար նա լուրջ կշիռ կհավաքի։ Շատ ճկուն խորեոգրաֆիա, ազգային ու մշակութային մոտիվներ, այո՛, թերություն կա այն բանում, որ գուցե այս ստեղծագործությունը հիթ չէ, բայց մենք սպասում ենք ուժեղ ելույթի ու հոյակապ բեմականացման, իսկ դա մրցույթում հաճախ է հատուկ դեր ունենում»,- նշել է Ուիլյամը։
Կայքի ժյուրիի բոլոր անդամների տված միավորների հանրագումարում Արծվիկը հավաքել է 6.83 միավոր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ