Քիչ առաջ Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան։ Շանսոնյեին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում սպասում էին լրագրողները, երկրպագուները, ինչպես նաեւ որդին՝ Միշան:
Շանսոնյեին դիմավորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա երկրպագուներից մեկը բանաստեղծություն էր գրել Ազնավուրի մասին, որը նվիրեց՝ իր պատրաստած մոմե հուշանվերի հետ միասին։ Ազնավուրը սիրով ընդունեց նվերը, միայն նշեց, որ հայերեն չի կարող կարդալ, իսկ հուշանվերի մասին ասաց. «О, հայկական էյֆելյան աշտարակ։ Շատ լավ, շատ գեղեցիկ է»։
Մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունն ինքն է գրել: Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը:
Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը եւ այլք կկատարեն շանսոնյեի ստեղծագործությունները:
Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ՝ Ազնավուրը նույնպես ներկա կգտնվի համերգին:
Մաեստրոն նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրը կլինի. մայիսի 28-ին նախանշված արարողության ժամանակ հայտնի կդառնա այս տարվա մրցանակակրի անունը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ