Կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը վերադարձել է Կաննից, ուր մեկնել էր փառատոնի շրջանակներում՝ Film du marche շուկայում, ներկայացնելու է իր «Բանալիներ» հայ-ֆրանսիական նախագիծը:
Տաղանդավոր ռեժիսորի՝ Հայաստան վերադառնալուն պես, NEWS.am STYLE-ը նրա հետ կապ հաստատեց եւ զրուցեց Կաննի փառատոնից ստացած տպավորությունների, Հոլիվուդում նշված նախագծի իրականացման եւ սպասվող «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի մասին:
Դուք վերջերս Կաննի փառատոնում Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նախագիծ ներկայացրիք: Ո՞ւմ աջակցությամբ է իրականացվել Ձեր ուղեւորությունը եւ փառատոնին մասնակցությունը:
Ես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին «Բանալիներ» գեղարվեստական ֆիլմի նախագիծը ներկայացրել եմ ֆրանսիացի պրոդյուսերների աջակցությամբ, քանի որ Երեւանում այս թեման այնքան էլ արդիական չէ: Ինձ ասել էին ինչ-որ մրցույթի մասին, որը հայտարարել է մշակույթի նախարարությունը: Այն տեղադրվել էր ինչ-որ կայքում, բայց ես չեմ հետեւում այս գերատեսչության գործունեությանը: Իմ նախագծում առաջարկվող հանգամանքներն այլ են:
Ի՞նչ ապագա ունի Ձեր նախագիծը: Այն կյանքի կկոչվի՞:
Նախագիծը կիրականացվի Հոլիվուդում` Hollywood FishCorb կինոընկերության բազայով ֆրանսիական Magnolia Films կինոընկերության հետ համատեղ, ինչպես նաեւ՝ Իտալիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Ղազախստանի մասնակցությամբ: Ո՞վ կմասնակցի նախագծի ֆինանսավորմանը: Նախագծի ֆինանսավորման ցանկություն է հայտնել, որքան էլ տարօրինակ է, նույնիսկ Հայաստանը: Այս կապակցությամբ պայմանավորվածություն կա, որը ձեռք է բերվել Կաննի փառատոնի ժամանակ հայկական պատվիրակության հետ բանակցություններում: Սակայն հիմնական ֆինանսավորումը կկատարվի Ֆրանսիայից:
«Ոսկե ծիրանի» նախաշեմին ցանկալի կլիներ իմանալ` Ձեր ներկայությամբ կուրախացնե՞ք:
Ես չեմ մասնակցում նման կարգի միջոցառումներին: Ինձ համար կինոփառատոնն աշխատանք է: Երեւանի ռեստորանների մուտքն ամբողջ տարվա ընթացքում բաց է, ուստի իմ առջեւ նման նպատակ չկա` բարձր արվեստի մասին քննարկել բարձրաձայն, անճաշակ երաժշտության ներքո:
Կարելի՞ է ասել, որ տարեցտարի «Ոսկե ծիրան» փառատոնը պակաս արդիական է դառնում կամ գուցե` ոչ մեկին պետք չեկող:
Հաշվի առնելով հայկական կինոյի անմխիթար վիճակը, կինոփառատոնի անցկացումը, որի բյուջեն գերազանցում է ամբողջ ճյուղի բյուջեն, անհեթեթություն է: Նման բան աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի: Կաննի կինոփառատոնը ֆրանսիական կինոյի բյուջեի 10 տոկոսն է կազմում, իսկ Բեռլինի կինոփառատոնը, կարծես, գերմանական կինոյի 7 տոկոսը: Ես դեռ չեմ խոսում Հայաստանի սոցիալական խնդիրների մասին: Եթե այս միջոցառման անցկացումը թեկուզ ինչ-որ բանով նպաստեր հայկական կինոյի զարգացմանը, ապա դրա հետ հնարավոր կլիներ հաշտվել, իսկ այսպես` էկրանն ամեն ինչ վճռում է:
Ն.Վ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)