Պայուսակի ընտրությունը լուրջ գործ է: Այն զգեստապահարանի մյուս աքսեսուարներից ավելի շատ է ձեր մասին տեղեկություններ հաղորդում` ձեր ճաշակի, հագնվելու հմտության, կենսակերպի, ֆինանսական հնարավորությունների, սոցիալական կարգավիճակի, բնավորության, կյանքի հանդեպ կրեատիվ եւ լավատեսական, իսկ գուցե եւ խիստ մոտեցման մասին:
2017-ի ամառային պայուսակները ում ասես կշփոթեցնեն: Ձեւերի ու չափերի, նյութի ու ոճի բազմազանություն, բայց նույնիսկ նման խճանկարում հաջողվում է հիմնական միտումների տարբերակումը: Կոշկեղենի աննման կրեատիվին արձագանքում են նաեւ տարբեր իրեր հիշեցնող պայուսակները:
«Չափը կարևոր է»` Balenciaga-ի նշանաբանն է, որը վիթխարի մոդելներ է առաջարկում` ճանապարհորդական ուսապարկեր եւ կլոր փափկաթոռակներ հիշեցնող: Ծավալուն պայուսակները միշտ էլ ոճային են եղել, սակայն դրանց հիմնական կանոնը սեփական կազմվածքին անհրաժեշտ համաչափությունների պահպանումն է. համաձայնվեք, որ չափից ավելի մեծ պայուսակով փխրուն ու փոքրամարմին կինը հանգիստ կարող է սայթաքել սեփական պայուսակի վրա, ընկնել մեջը եւ կորել: Չնայած, կարծում եմ, ձեզնից շատերի պայուսակում բավականաչափ պաշար կլինի, որպեսզի այնտեղ հաջողվի մեկ-երկու ամիս ապրել:
Չափազանցությունն առնչվել է նաեւ ուսապայուսակներին, որոնք իրենց դիրքերը չեն զիջում, քանի որ անչափ պրակտիկ են ու ոճային:
Հսկա չափերին հակադրված է միկրոսկոպիկը: Ամենափոքր պայուսակների մրցույթներ են կազմակերպել նորաձեւության այնպիսի տներ, ինչպիսին են Givenchy-ն, Valentino-ն, Stella McCartney-ն եւ Hermès-ը: Փոքրիկներին կրում են թեքությամբ կամ վզի վրա զարդի փոխարեն` մեզ վստահեցնելով, թե դա պայուսակ է: Եթե գեր կանանց թվին եք պատկանում, չափազանց փոքր պայուսակը հանդես կգա ձեզ վրա կախված զոհի դերում ` դարձնելով ձեզ ավելի խոշոր:
Սեզոնի հիմնական շեշտադրումները կենտրոնացած են շռայլորեն զարդարված գոտիների եւ բռնակների վրա: Ապրանքանիշներից շատերն առաջարկում են ուղղակի առանձին փոքրիկ գոտիներ:
Ապարանջանների եւ օղակների տեսքով բռնակները, ինչպես նաեւ դաստակի մոտ փակվող ճարմանդներով պայուսակը հազիվ թե հաջողվի ձեռքից թռցնել, այն հարմար է նաեւ ակումբներում եւ խնջույքների ժամանակ, երբ մշտապես հարկ է լինում լուծել պայուսակն ինչ-որ տեղ դնելու հարցը:
Հավանաբար մեկ անգամ չեք շրջապատողներին հոգնեցրել հարցով` ինչպիսի պայուսակ ընտրել, մեծ թե փոքր, սա թե նա, եւ ստացել ոչինչ չնշանակող` «երկուսն էլ սազում են» պատասխանը: Իհարկե, եթե փոքրն ընտրեք, հարց է, թե որտեղ խցկել աշխարհի վերջի դեպքում անհրաժեշտ ամեն ինչը, իսկ դիզայներները զգում մեր կասկածները եւ առաջարկում են «բազմապայուսակություն 2017» նոր միտումը, այսինքն` հանգիստ կարելի է վերցնել միեւնույն, իսկ գուցե եւ տարբեր ընտանիքների տարբեր չափերի 2 եւ ավելի պայուսա: Իրականում դա այսպիսի տեսք ունի:
Սեզոնի նորույթներից են նաեւ գրպանիկները եւ գոտիների վրայի պայուսակները. 1990-ականների մոռացված դետալները վերադարձել են եւ, հավանաբար, մեծ թվով հետեւողներ կգտնեն, առավել եւս, որ այս դեպքում եւս ողջունվում են զույգերը:
Իսկ հիմա սեզոնի թրենդ ուղղաձիգ ուղղանկյան մասին, որը, համաձայն եմ, այնքան էլ կիրառելի չէ. տարողությունը քիչ է, բայց շշմելու է նայվում:
Խոշոր կանանց համար լավագույն մոդելներից մեկը կիսաշրջանաձեւ պայուսակն է: Կիսաշրջանաձեւ մոդելները նաեւ գործնական ոճի հրաշալի այլընտրանք են. դրանք մեղմում են խստաոճ բաճկոնները եւ կանացիություն հաղորդում:
Դե, իհարկե, նաեւ պարկերը: Պարկի ձեւն ամենատարածվածն է: Եթե պարկ, ուրեմն հսկա, անճոռնի, գեղջկական: Ընդունված է դրանք էլեգանտորեն բոխչա կապել: Նորձեւ են նաեւ փոքրիկ ազնվականական քսակները: Դուք ե՞ւս դրանց նայելով պատկերացնում եք հովհար եւ թաշկինակ:
Երկրաչափական ձեւերի կլատչեր՝ տարբեր դետալներով ծանրաբեռնված` շղթաներ, քարեր, ծոպեր եւ փետուրներ:
Դե, իսկ նման պայուսակներին հակադրվում են սովորական ցանցապայուսակները, որ հիմա նաեւ բրենդային են:
Առանձին անդրադառնանք պայուսակների նյութին. նախապատվությունը տվեք բնական կաշվին, զամշին, իսկ գործվածքը եւ ծղոտը ամառվա համար հրաշալի այլընտրանք են, առավել եւս, որ գագաթնակետին են միեւնույն պրինտով զգեստն ու պայուսակը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է