Հունիսին նոր սերնդի միանգամից երեք դիզայներ՝ Արմինե Մարտիրոսյանը, Արփինե Կոշտոյանն ու Թերեզա Ղարաբաղցյանն ամուսնացան։ Դիզայներներից յուրաքանչյուրը անհամբերությամբ է սպասել կյանքի այդ պատասխանատու եւ կարեւոր օրվան, հատկապես, երբ հարսանեկան զգեստների հեղինակներն էլ հենց իրենք են եղել:
NEWS.am STYLE-ը զրուցել է նորահարսիկների հետ՝ պարզելու նրանց զգեստների ընտրությունն ու դրանց ստեղծման հետաքրքիր պատմությունը.
«Դեռ մանկուց միշտ մտածել եմ, որ ես ինքս պետք է իմ զգեստի հեղինակը լինեմ: Ինձ բծախնդիր մարդ չեմ համարում, շատ հեշտ ստացվեց զգեստիս ընտրությունը: Ես ուղղակի պատկերացրեցի, թե ինչպիսին պետք է լինի այն եւ աշխատանքը վստահեցի իմ թիմին. նրանք ստացան այն, ինչը ես պատկերացրել էի»,-ասում է Արմինեն, որը ցանկանում էր, որ զգեստը լիներ ավանդական, բայց տարբերվող դետալ ունենար.
«Իմ դեպքում այդ դետալը քողն էր, որն ամբողջովին ձեռքի աշխատանք էր: Շատ սեղմ ժամկետներում ենք քողը հավաքել, քանի որ զուգահեռ նաեւ շատ պատվերներ ունեինք, իսկ զգեստը ստեղծվել է մոտ 2 ամսում:
Կորսետի հատվածն ամբողջությամբ մանրակրկիտ ձեռքի աշխատանք է: Ուզում էի էլեգանտ, դասական ու շատ եթերային զգեստ, եւ մենք կարողացանք ստանալ դա»,-նշեց նա:
Ի տարբերություն Արմինեի՝ Արփինեի զգեստը կարվել է հարսանեկան արարողությունից երեք օր առաջ:
«Վաղուց գիտեի հարսանիքիս օրը, բայց աշխատանքս թույլ չէր տալիս ավելի շուտ պատրաստվել:
Սակայն հենց սկսեցինք ստեղծել այն, ես հստակ գիտեի, որ այն պետք է լինի իմ երազանքների շքեղ զգեստը՝ մեծ փեշով: Զգեստը կարելու համար մեզ պետք եկավ 150 մետր կտոր: Այն երկու շերտով էր:
Այդ տարբերակով պսակադրվեցի, որից հետո հանեցի եւ մնացի ավելի կանացի եւ համեստ ոճի զգեստով, որով էլ շարունակեցի հարսանեկան արարողությունս»,-պատմում է նա:
Թերեզան էլ նախտընտրել է այլ կերպ յուրահատուկ դարձնել իր զգեստը։ Մեզ հետ զրույցում դիզայները պատմել է հարսանեկան զգեստի փոքրիկ «գաղտնիքի» մասին.
«Հարսի զգեստս հեղինակային է՝ փոքրիկ հետաքրքիր նոր լուծումով: Այն կոմբինիզոն-զգեստ է, եւ հնարավոր է կրել 2 տարբերակով՝ վերնազգեստով եւ առանց:
Հարսնազգեստի դիզայնի հարցում վերջնական կողմնորոշվեցի, երբ արդեն որոշել էինք խնջույքի ընդհանուր ձեւաչափը: Եվ, պատկերացրեք, դեռ վերջին օրով զգեստի հուլունքներն էինք հավաքում»:
NEWS.am STYLE-ը երջանկություն է ցանկանում երեք դիզայներներին էլ՝ մաղթելով հարսանեկան զգեստների պես շքեղ եւ գեղեցիկ կյանք:)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը