Չոկերն այսօր ամենաթրենդային զարդերից է, որը կարելի է տեսնել ամեն երրորդ աղջկա պարանոցին։ Հայուհիներն էլ բացառություն չեն։ Սակայն ոչ բոլորը գիտեն չոկերների իրական պատմությունը: Երբվանի՞ց է այս զարդը սկսել կիրառվել եւ ի՞նչ թեմատիկ զարգացումների միջով է անցել մինչ այսօր։
NEWS.am STYLE-ը պարզել է մի քանի հետաքրքիր փաստեր՝ ամենաարդիական զարդի մասին.
1798 թ-ին չոկերը լայն կիրառվում էր Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Կանայք այդ տարիներին կարմիր ժապավեններ էին կապում պարանոցներին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհվածների հիշատակին: Հետագայում, երբ նորաձեւությունն ավելի զարգացավ, այդ ժապավենները սկսեցին կապել նաեւ ուսերի եւ մեջքի արանքում:
1860-ականներին այն մարմնավաճառների հանդերձանքի անբաժանելի մասն էր: Երբ կինը պարանոցին ժապավեն էր կապում, դա խոսում էր այն մասին, որ նա զբաղվում է մարմնավաճառությամբ:
1874 թվականին այս զարդը լայն տարածում գտավ բալետի պարուհիների շրջանում: Այդ թվականի նկարազարդումներից շատերում բալետի պարուհիների պարանոցին կարելի է չոկեր տեսնել։
1800-ականներին չոկերը դարձել էր նաեւ ազնվական կանանց խորհրդանիշ եւ արքայական թրենդ: Այն կրում էր Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան: Ասում են՝ նա պարանոցին մի սպի ուներ, որը փորձում էր քողարկել մեծ չափսերի զարդեր կրելով:
1944 թ-ից կանայք սկսեցին կրել շների համար նախատեսված մանյակների տեսք ունեցող զարդեր, որոնք վերածվեցին նորաձեւության գլխավոր թրենդի եւ լայն տարածում ստացան նաեւ հոլիվուդյան աստղերի եւ հայտնի կանանց շրջանում:
1990-ականներին չոկերը դարձել էր նաեւ գոթական մշակույթի խորհրդանիշ: Իսկ գունավոր չոկերները լայն կիրառվում էին շրջանավարտների կողմից, որոնք ավարտական երեկույթի զգեստի հետ պարտադիր համադրում էին թրենդային վզնոցը:
Այսօր չոկերը չի դադարում զիջել դիրքերը. այն համարձակորեն համադրում են տարբեր ոճերի եւ առիթների համար նախատեսված զգեստների հետ:
Աղբյուրը՝ www.buzzfeed.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին