Երգչուհի Դալիթան հաղթել է ֆրանսիական Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով Գրան Պրիի եւ դառնալով «Պատանի Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիր: Մրցույթն անցկացվել է հուլիսի 7-11-ն ընկած ժանմանակահատվածում: Դալիթան երեկ է վերադարձել հայրենիք, իսկ իր հաղթանակի մասին երգչուհին առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին՝ տրամադրելով նաեւ մրցույթից լուսանկարներ:
«Վերադարձել եմ ուրախ եւ բարձր տրամադրությամբ, անմոռանալի հուշերով: Առաջին անգամ չէր, որ ներկայացնում էի Հայաստանը միջազգային գեղեցկության մրցույթում: Այս տարվա մայիսին Մալթայի մայրաքաղաքում մասնակցեցի European Beauty 2017 («Եվրոպայի գեղեցկուհի») մրցույթին եւ արժանացա Գրան Պրիի, որից հետո էլ հրավեր ստացա մասնակցելու Ֆրանսիայում կայացած այս գեղեցկության մրցույթին: Հրաշալի զգացողություններ ունեմ, անչափ ուրախ եմ, որ արժանացել եմ այս տիտղոսներին եւ հպարտ եմ, որ միշտ կարողացել եմ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել միջազգային տարբեր մրցույթներում»,-ասում է Դալիթան:
Հայ երգչուհու հետ միեւնույն բեմում մրցում էին եւս 15 աղջիկներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից եւ Ադրբեջանից:
«Մրցակիցներս բոլորն էլ լավն էին, մեզ մոտ ջերմ եւ ընկերական մթնոլորտ էր»,-ասում է Դալիթան:
Ի դեպ, երգչուհին մրցույթին ներկայացել է Ֆաինա Հարությունյանի զգեստներով, որը եւս արժանացել է շնորհակալագրի՝ որպես հայ դիզայներ, որն իր մասնակցությունն ու աջակցությունն է ունեցել մրցույթին:
Ինչ վերաբերում է Դալիթայի մրցութային գործունեությանը՝ նշենք, որ երգչուհին նոր մրցույթի է պատրաստվում.
«Առաջիկայում պետք է մեկնեմ Շվեյցարիա, որտեղ Հայաստանը ներկայացնելու եմ Star Voices մրցույթում»,-եզրափակեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ