Մայիսի 28-ից Մալթայում մեկնարկել է International Folk Festival-ը, որտեղ Հայաստանից որպես հատուկ հյուր ներկայանալու հրավեր է ստացել «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասնակից Դալիթան:
Երգչուհին NEWS.am STYLE-ին պատմել է փառատոնի մանրամասների եւ իր գրանցած մյուս հաջողությունների մասին.

«Այսօր փառատոնի անցկացման վերջին օրն է: Այստեղ մասնակցում են Ռուսաստանից, Իսրայելից, Բուլղարիայից, Լատվիայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ: Փառատոնին կատարել եմ Ինգա եւ Անուշ Արշակյանների՝ «Մենք ենք՝ մեր սարերը» ու Սիրուշոյի «Huh Hah» երգերը: Երեք երգ ռուսերենով եմ կատարել, երկու երգ էլ՝ անգլերենով: Բոլոր երգերն ընտրվել եւ հաստատվել էին կազմակերպիչների կողմից: Ներկայացել եմ Արցախի եւ Ուրֆայի նախշերով ազգային տարազներով, որոնք տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը»,-պատմում է երգչուհին՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում քիչ չեն եղել նաեւ անակնկալները: Երգչուհին կազմակերպիչներից մեկի կողմից հրավեր է ստացել մասնակցելու «Miss European Beauty 2017» գեղեցկության մրցույթին, որը հենց այս օրերին անցկացվում էր Մալթայում:

«Ներկայացրեցի Հայաստանը եւ արժանացա Գրան Պրի-ի՝ դառնալով «Young Miss European Beauty 2017» տիտղոսի թագակիր»:
Մրցույթից հետո Դալիթան հրավեր է ստացել մասնակցելոու «Pierre Gardin» հայտնի ֆրասիական բրենդի ցուցադրությանը, որը տեղի է ունենալու այս աշնանը՝ Փարիզում:

«Իհարկե, շատ ուրախ եմ այս հրավերի համար, բայց քանի որ չեմ զբաղվում մոդելինգով, դեռ պետք է մտածեմ այս մասնակցության մասին»,-ասում է Դալիթան, որը փառատոնից եւս ձեռնունայն չի վերադառնալու: Հայ երգչուհին արժանացել է հատուկ հուշարձանի եւ դիպլոմ-շնորհակալագրի:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով