Սափրված քունքեր
Սափրված քունքերը հիմա անհավանական նորաձեւ են, ընդ որում՝ այդ սանրվածքը հարմար է թե կարճ, թե երկար մազերի համար։ Բնականաբար, եթե դուք աշխատում եք այնպիսի ընկերությունում, որտեղ գործում է դրես կոդ, ձեզ պարզապես կարող են այդ տեքսով աշխատանքի չթողնել։ Իսկ ստեղծագործական մարդկանց համար սա պարզապես կատարյալ սանրվածք է։ Ընդ որում՝ կարելի է արձակել մազերը, ու ձեր սափրված քունքերը չեն նկատվի։ Քաղաքում բազմաթիվ աղջիկների կարելի է տեսնել, ովքեր հենց այդ հնարքին են դիմում։
Կառե ՝ ճակատի մազափնջով
Եվս մեկ նորաձեւ թրենդ է ճակատի մազափնջով կառեն, որը շատ նրբագեղ տեսք ունի։ Հավատացեք, նման սանրվածքով ձեզ տղամարդիկ կնմանացնեն նրբաճաշակ ֆրանսուհիների։ Այս կերպարը կարելի է լրացնել լայնեզր գլխարկով։ Իսկ եթե ուզում եք ամբողջովին կեպարանափոխվել՝ կարող եք հագնվել տղամարդկանց ոճով։ Ընտրեք վանդակավոր վերնաշապիկ, ոճային ջինսեր, նաեւ կեդեր։
Գլամուրային բոբ
Բոբը, թերեւս, ամենատարածված կարճ սանրվածքն է, որը միաժամանակ եւ կանացի է, եւ համարձակ։ Այն արդեն մի քանի տարի է՝ չի անհետանում նորաձեւության ամսագրերի էջերից։ Կերպարն ավելի կանացի կստացվի, եթե համապատատասխան շպար անեք, այսինքն՝ փայլուն ստվերաներկեր, նաեւ աչքերն ընդգծող մատիտ։ Հաստատ աննկատ չեք մնա։ Երեկույթների համար կարող եք ձեր սանրվածքին լրացուցիչ ծավալ հաղորդել։ Ընտրե՛ք այս սանրվածքը ու չեք զղջա։
Կոկ
Այս սանրվածքը հնարավոր է տարբեր երկարության մազերի վրա, բայց այն առավել հետաքրքիր տեսք ունի հատկապես կարճ մազերի վրա։ Երկար, բարձրացված մազափունջ, ուղիղ մազեր՝ քունքերի մոտ, ու դուք միանգամից կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Նման սանրվածքի շնորհիվ դուք ավելի բարձրահասակ կթվաք, իսկ ձեր դեմքն՝ ավելի երկարավուն, հետեւաբար՝ այն ավելի հարմար է մի քիչ գեր աղջիկների համար։ Այս սանրվածքը հարմար է թե ամենօրյա, թե հանդիսավոր առիթների համար։ Բայց այն, իհարկե, հարդարում է պահանջում։ Ընդ որում՝ մազերը կարող են լինել թե ուղիղ, թե անկանոն։ Երկրորդ տարբերակն ավելի ժամանակակից է։
Ասիմետրիկ բոբ
Ասիմետրիկ բոբն այսօր շատ նորաձեւ է։ Ընդ որում՝ մազերը կտրում են ոչ հավասարաչափ, ստեղծելով թեթեւ ու կանացի կերպար։ Եթե դուք որոշեք նման սանրվածք անել, պետք է այն անընդհատ հարդարեք ու օգտվեք հատուկ միջոցներից, հակառակ դեպքում՝ մազերը կոկիկ տեսք չեն ունենա։ Բայց հավատացեք, որ ձեր ջանքերը կարդարացնեն բոլոր ակնկալիքները։
Նյութը՝ ladies-charm.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը