Եվ այսպես, ամառը մոտենում է ավարտին, անձրեւը մի քիչ հովացրել է մեր քաղաքը, իսկ մենք շարունակում ենք դուրս գալ զբոսնելու երեկոյան ու այցելել վայրեր ու միջոցառումներ, որոնք իսկապես հետաքրքիր ենք համարում ու ձեզ էլ ենք խորհուրդ տալիս մեր օրինակին հետեւել։
Օգոստոսի 21-ին ու 22-ին ձեզ խորհուրդ ենք տալիս զբոսնել Երեւանում, իսկ ահա դրանից հետո ․․․
Խորհուրդ ենք տալիս միանգամից երկու համերգ «Քամի» ակումբում։
Օգոստոսի 23-ին ժամը 21։30-ին վազքով դեպի շոու ծրագիր՝ Radik Gabrielyan-ի ու Con Alma-ի մասնակցությամբ։
Երաժշտությունը բազմազան է, բայց հիմնականում ջազի, լատինոյի ու էթնոյի խառնուրդ է, իսկ 24-ին այդ նույն ժամին ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը։ Հրավիրում ենք ձեզ ընկղմվել ջազ, ֆանք, պոպ, սոուլ երաժշտության աշխարհի մեջ։
Տոմսի արժեքը 3000 դրամ է։
Օգոստոսի 25-ին «Ստոպ» ակումբում հնչելու է The Lab.Docz-ի փորձարարական երկաժշտությունը։ Այս ժանրի սիրահարներին ակումբ են հրավիրում ժամը 20։00-ին։ Այդ նույն օրը «down town» ակումբում եգիպտացորենի երեկույթ է, իսկ թե դա ինչ է՝ ինքներդ գնացեք ու հասկանալ)))
Օգոստոսի 26-ին ու 27-ին բոլորին հրավիրում ենք ֆոտոցուցահանդեսի Փոքր թատրոնում, Աբովյան 11-ին հասցեում, որտեղ շաբաթ ժամը 17։00-ին ներկայացվել են իսրայելցի լուսանկարիչ Դ․ Բրիքմանի աշխատանքները՝ նրա «Երուսաղեմի ստվերները» նախագծի շրջանակում, իսկ կիրակի, դարձյալ երեկոյան ժամը 7-ին, ներկայացվելու են ճապոնացի Այաթո Մացումոտոյի աշխատանքները ,որտեղ ներկայացված են ճապոնական տոնակատարությունները, բնապատկերները, փողոցները, արհեստանոցները, նաեւ լուսանկարչության ճապոնական դպրոցը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ