Քանյե Ուեսթը հազվադեպ է ժպտում, երբ նրան լուսանկարում են (բացառություն էր Հայաստանում անցկացրած ժամանակը)։
40-ամյա ռեփերին նկատել են Բեւերլի Հիլզի սուշի ռեստորանից դուրս գալու պահին։
Առայժմ հայտնի չէ, թե ում հետ էր հանդիպում երաժիշտը, բայց շատ հնարավոր է՝ Ջեյ Զիի։
Դեռ ամսվա սկզբին գրել էինք, որ Քանյե Ուեսթը պատրաստ է առաջին քայլն անել եւ հաշտվել Ջեյ Զիի հետ, որի հետ Քիմ Քարդաշյանի ամուսինը ժամանակին շատ մտերիմ էր: Բայց վերջին տարիներին ռեփերների միջեւ, կարծես, թշնամանք կար, որը նույնիսկ հիմք չուներ. Բեյոնսեն եւ Քիմը չեն սիրում միմյանց, իսկ Քանյեն անցյալ տարի համերգներից մեկի ժամանակ երգչուհու եւ Ջեյ Զիի հասցեին մի քանի բան էր ասել: Հավելենք, որ Ջեյ Զիի Tidal սթրիմինգային ծառայությունը Քանյեին 3 մլն դոլար է պարտք, եւ Քիմի ամուսինը խզել է ծառայության հետ պայմանագիրը:
Ի վերջո, ըստ TMZ-ի, Քանյեն եւ Ջեյ Զին որոշել են հանդիպել: Նրանք, կարծես, արդեն պայմանավորվել են հանդիպման մասին եւ որոշել են լուծել Քանյե Ուեսթին Tidal-ի պարտքի հարցը:
«Իրականում պարտքի թեման կարեւոր չէ երկուսի համար էլ: Նրանք հանդիպում են՝ հարաբերությունները հարթելու համար»,- հաղորդել է ներքին աղբյուրը:
Հատկանշական է, որ աստղերի առանձնատները գտնվում են Բել Էյրում՝ նույն փողոցում:
Աղբյուր ու լուսանկարներ՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար