Քանյե Ուեսթի եւ Ջեյ Զիի միջեւ պարզաբանումները շարունակվում են։ Երբ համացանցում սկսեցին քննարկել Ջեյ Զիի նոր ալբոմը, որի երգերից մեկում Բեյոնսեի ամուսինը հայտարարում է, թե Քանյե Ուեսթն իրեն 20 մլն դոլար է պարտք, հետեւել է Ուեսթի կոշտ պատասխանը։

Քանյեն Ջեյ Զիի սթրիմինգային ծառայության ՝ Tidal-ի հետ պայմանագիր ունի, որի հիման վրա էլ թողարկվել է Քանյեի վերջին՝ The Life of Pablo ալբոմը։ Նորությունն այն է, որ Քանյեն խզել է ծառայության հետ պայմանագիրը։
TMZ կայքը հաղորդում է, որ Քանյե Ուեսթը նոր ալբոմ է պատրաստում եւ չի ցանկանում, որ այն հայտնվի միեւնույն սթրիմինգային ծառայությունում։ Քանյեն առհասարակ չի ցանկանում, որ ինչ-որ մեկը տիրապետի իր ալբոմի էքսկլյուզիվ իրավունքներին, քանի որ նրան դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Tidal-ի պարագայում. կայքին հասանելիությունը բավական սահմանափակ է։ Քանյեն ցանկանում է, որ իր ալբոմը հայտնվի բազմաթիվ երաժշտական հարթակներում եւ որքան հնարավոր է՝ շատ մարդիկ դրա նկատմամբ հասանելիություն ունենան։

Ջեյ Զիի փաստաբաններն, իրենց հերթին, պնդում են, որ Քանյեն խախտում է պայմանագիրը, իսկ Քանյեն հայտարարում է, որ ծառայությունն իրեն 3 մլն դոլար է պարտք։ Ուեսթի նոր ալբոմի շնորհիվ շուրջ մեկ ու կես միլիոն մարդ ալիքի հետեւորդ է դարձել, ինչի համար Քանյեն պետք է բոնուս ստանա։ Այնպես որ, առջեւում մեզ մի շարք դատական հայցեր են սպասվում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել