Քանյե Ուեսթ vs Ջեյ Զի. Քիմ Քարդաշյանի ամուսինը պատասխան հարված է հասցնում

12:33   3 հուլիսի, 2017

Քանյե Ուեսթի եւ Ջեյ Զիի միջեւ պարզաբանումները շարունակվում են։ Երբ համացանցում սկսեցին քննարկել Ջեյ Զիի նոր ալբոմը, որի երգերից մեկում Բեյոնսեի ամուսինը հայտարարում է, թե Քանյե Ուեսթն իրեն 20 մլն դոլար է պարտք, հետեւել է Ուեսթի կոշտ պատասխանը։


Քանյեն Ջեյ Զիի սթրիմինգային ծառայության ՝ Tidal-ի հետ պայմանագիր ունի, որի հիման վրա էլ թողարկվել է Քանյեի վերջին՝ The Life of Pablo ալբոմը։ Նորությունն այն է, որ Քանյեն խզել է ծառայության հետ պայմանագիրը։

TMZ կայքը հաղորդում է, որ Քանյե Ուեսթը նոր ալբոմ է պատրաստում եւ չի ցանկանում, որ այն հայտնվի միեւնույն սթրիմինգային ծառայությունում։ Քանյեն առհասարակ չի ցանկանում, որ ինչ-որ մեկը տիրապետի իր ալբոմի էքսկլյուզիվ իրավունքներին, քանի որ նրան դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Tidal-ի պարագայում. կայքին հասանելիությունը բավական սահմանափակ է։ Քանյեն ցանկանում է, որ իր ալբոմը հայտնվի բազմաթիվ երաժշտական հարթակներում եւ որքան հնարավոր է՝ շատ մարդիկ դրա նկատմամբ հասանելիություն ունենան։


Ջեյ Զիի փաստաբաններն, իրենց հերթին, պնդում են, որ Քանյեն խախտում է պայմանագիրը, իսկ Քանյեն հայտարարում է, որ ծառայությունն իրեն 3 մլն դոլար է պարտք։ Ուեսթի նոր ալբոմի շնորհիվ շուրջ մեկ ու կես միլիոն մարդ ալիքի հետեւորդ է դարձել, ինչի համար Քանյեն պետք է բոնուս ստանա։ Այնպես որ, առջեւում մեզ մի շարք դատական հայցեր են սպասվում։



© NEWS.am STYLE