Շատ ջրեր են հոսել այն ժամանակվանից, երբ Արեւմտյան ու Արեւելյան ափերի ռեփերների միջեւ պատերազմներ էին ընթանում։
Բայց, ըստ երեւույթին, Քանյե Ուեսթն ու Ջեյ Զին որոշել են շարունակել անդադար վիճելու այդ ավանդույթը։

Երկու օր առաջ Բեյոնսեի ամուսինը թողարկել է «4։44» նոր ալբոմը, որտեղ պատմել է ոչ միայն կնոջ հանդեպ իր դավաճանությունների, այլեւ լեսբուհի մոր մասին։
47-ամյա ռեպերը չի մոռացել հիշատակել նաեւ Քանյե Ուեսթի հետ իր հարաբերությունների մասին։
Kill Jay Z երգում Ջեյ Զին խոսում է այն մասին, որ Քանյե Ուեսթին 20 մլն դոլար է պարտքով տվել։
«Դու նրան 20 մլն տվեցիր, առանց մի վայրկյան մտածելու, իսկ նա բեմից քո մասին 20 րոպե ռեպլիկներ էր ասում, ինչի՞ մասին էր նա մտածում»։

Մինչ համացանցում երաժշտասերները փորձում են հասկանալ, թե ինչի համար է Ջեյ Զին այդքան գումար պարտքով տվել Քիմ Քարդաշյանի ամուսնուն, մենք հիշեցնենք, թե ինչից է սկսվել այդ ամենը։
Քանյեն բարկացել էր Ջեյ Զիի վրա, երբ նա նույնիսկ չէր հետաքրքրվել նրա կնոջ՝ Քիմ Քարդաշյանի վիճակով՝ անցած տարվա հոկտեմբերին Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո։ Նոյեմբերին, Սակրամենտոյում համերգի ժամանակ Քանյեն 20 րոպեանոց ելույթ էր ունեցել, որում հիշատակել էր նաեւ Բեյոնսեին ու Ջեյ Զիին։

«Բեյոնսե, ես շատ հիասթափված եմ։ Ես լսել եմ, որ դու չէիր ուզում ելույթ ունենալ MTV-ով, եթե այն ժամանակ ես հաղթող դառնայի։ Ջեյ Զի, մենք եղբայրների պես ենք եղել, բայց դու նույնիսկ չզանգահարեցիր ինձ, չեկար իմ տուն, որ հետաքրքրվես, թե ինչպես են կնոջս գործերը»։

Ճիշտ է, այս գարնանը Քիմը, Քանյեն, Ջեյ Զին ու Բեյոնսեն հանդիպել էին, որպեսզի հարթեն իրենց հարաբերությունները։ Մի խոսքով, այս աստղերից մարդ գլուխ չի հանում։
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
