Առանձնահատուկ գարեջրի սիրահարների համար մենք Երեւանի քրաֆթային բարերի վարկանիշն ենք կազմել: Քրաֆթային գարեջուրը նաեւ արհեստագործական են կոչում, քանի որ շշի պարունակությունն ուղղակիորեն կախված է վարպետերի անհատական բաղադրատոմերից, որոնք սիրում են համի փորձարկումներ անել՝ ավանդական բաղադրատոմսին արտասովոր բաղադրիչներ ավելացնելով. հատապտուղներ, մրգեր, դարչին եւ այլն: Հետեւելով նորաձեւությանը՝ Երեւանում վերջին տարիներին գարեջրի փառատոններ են անցկացվում, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում տեղական գարեջրագործները: Եվ այսօր այդ տեսականու առնվազն մի մասը կարելի է գտնել մայրաքաղաքի բարերում, որոնք ներառվել են այս ցանկում:
Beer Academy
Բարում 6 տեսակի գարեջուր կա, որոնցից 5-ը պատրաստում են հաստատության գարեջրագործները, իսկ ոչ ալկոհոլայինը Եվրոպայից են բերում: Դրանցից մեկը ցորենի գարեջուրն է, որը, ինչպես ցանկացած դասական ցորենի գարեջուր, լինում է մայիսից մինչեւ հոկտեմբեր: Այստեղ կարելի է փորձել նաեւ կոճապղպեղով, մուգ, լագեր, տաք գարեջուր՝ մեղրով եւ կիտրոնով, բիո-գարեջուր: Ռեստորանում նաեւ 9 տեսակի նրբերշիկ են մատուցում, չիփսեր եւ Jack Daniel's հայտնի սթեյքը: Beer Academy-ում յուրաքանչյուր օր իր ուղղությունն ունի: Երկուշաբթին գարեջրի օր է: Այդ օրը 20%-անոց զեղչ է գործում: Երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի խեցգետնի օրեր են. կարող եք 2.000 դրամ վճարել եւ անսահմանափակ քանակությամբ խեցգետին վայելել: Սակայն այցելուներն ասում են, որ այդ օրերին խեցգետինը չափազանց աղի է: Սեղաններին դասական ստեղծագործություններով գրքեր են, որոնք կարող եք կարդալ գարեջուր վայելելու ընթացքում:
Մեկ անձի համար միջին հաշիվը՝ 4.000-5.000 դրամ:
Dargett Craft Brewery
Այստեղ հենց այցելուների առջեւ տեղական գարեջրագործական արտադրամասում շուրջ 20 տեսակի քրաֆթային գարեջուր են պատրաստում: Դրանց թվում ինչպես հայտնի, այնպես էլ ինքնատիպ տեսակներ կան, որոնք ստեղծվել են իտալացի եւ բելգիացի վարպետների համատեղ աշխատանքի արդյունքում: Տեսականին ներառում է ամերիկյան ոճով շատ կծու էլ, բալի, տանձի, նույնիսկ ծիրանի գարեջուր: Լցնովի գարեջուրը 0.33 լիտրի համար 800-1.000 դրամ է: Իհարկե, նման բար գնալիս մեկ բաժակ գարեջրով չես սահմանափակվի, հարկավոր է փորձել գոնե երեքը: Ուտելիքը բավական թանկ է: Այստեղ բուրգերներ են պատրաստում, պիցցա, մեքսիկական եւ եվրոպական խոհանոցի ուտեստներ: Տեղականից բացի՝ այստեղ կարելի է նաեւ Բելգիայից ներմուծված գարեջուր փորձել: Հինգշաբթիից մինչեւ կիրակի Dargett Craft Brewery-ում փոփ, ռոք եւ քանթրի ոճի կենդանի երաժշտություն է հնչում:
Միջին հաշիվը՝ 6.000-7.000 դրամ
Labeerint
Այստեղ չորս տեսակի գարեջուր կա՝ Light եւ Dark Lager, Premium Pils եւ Weissbier: Եթե այնքան էլ գլուխ չեք հանում անվանումներից, կարող է գարեջրային սեթ պատվիրել՝ տեսականու համար 750 դրամ վճարելով: Այստեղ ավելի քան 10 տեսակի շշալցված գարեջուր կա Չեխիայից, Բելգիայից եւ Գերմանիայից: Ավանդական խնջույքների սիրահարներն այստեղ կարող են գտնել խոզի եւ գառան խորոված, հավի եւ տավարի քյաբաբ, իքիբիր եւ ձուկ: Այստեղ նաեւ գարեջրին հարմար ճաշացանկ կա. ֆիրմային երշիկներ եւ նրբերշիկներ, տապակած պելմեններ, ծովախեցգետին: Ռեստորանում նաեւ տարբեր ակցիաներ կան. 2.500 դրամ՝ անսահմանափակ քանակությամբ խեցգետին կամ 2.800 դրամ՝ նույնպես անսահմանափակ Light Lager-ի համար: Այս հաստատությունը հետաքրքիր առանձնահատկություն ունի. հենց պատի մեջ ծորակներ կան, որտեղից հաճախորդն ինքը կարող է իր համար գարեջուր լցնել:
Միջին հաշիվը՝ 4.000-5.000 դրամ
PAULANER Beer-house
Paulaner-ում Մյունխենից բերված չորս տեսակի ֆիրմային բավարական գարեջուր կա՝ բաց, մուգ, ցորենի եւ չորս տեսակի ածիկից պատրաստված: Գարեջրի գինը սկսում է 850 դրամից: Ռեստորանում վիկինգների իսկական ուտեստներ են մատուցում՝ բավարական երշիկներ, մի քանի տեսակի նրբերշիկ, վիեննական ձեւով շնիցել, բավարական բրեցել եւ այլն:
PAULANER-ը կարեւոր սպորտային փաբ է, որտեղ Մանչեսթեր Յունայթեդի խաղերի ժամանակն ավելի լավ է չերեւալ. ե՛ւ տեղ չեք գտնի, ե՛ւ ֆուտբոլի սիրահարները չեն թողնի հանգիստ խմեք:
Միջին հաշիվը՝ 6.000-8.000 դրամ
Karloff Czech Brewery-Restaurant
Այս փաբը գտնվում է Մոսկովյան փողոցում: Այստեղ կարելի է տեղական արտադրության գարեջուր փորձել. դասականն ու գոլդը՝ 1.200 դրամ, մուգը՝ 1.300 դրամ: Ջուրը հայկական է, մյուս բաղադրիչները Չեխիայից են բերում: Բաժակները երկաթե բռնակներ ունեն եւ զվարճալի գրություն՝ «Խողովակներն այրվում են»: Ռեստորանի ադմինիստրացիան կարող է նաեւ նվիրել մեկ բաժակ, եթե ձեր հաշիվը 100.000 դրամ եւ ավելի լինի: Խոհանոցը բավական բազմազան է. ֆիրմային երշիկներ խոզապուխտով, ձկան փափկամիս, կողեր, պանրի գնդիկներ, ավանդական աղցաններ: Յուրաքանչյուր կիրակի դույլով խեցգետին են մատուցում՝ 3.000 դրամով: Ռեստորանում նաեւ տարբեր կոկտեյլներ են միախառնում: Բարում հաճախ հավաքվում են ֆուտբոլի սիրահարներ եւ «աղմկոտ բազմությամբ» հետեւում խաղին: Իսկ տոնական օրերին հյուրերի հաճելի ժամանցն ապահովում են երաժշտական կոլեկտիվները:
Միջին հաշիվը՝ 5.000-6.000 դրամ
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով