«Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու Հայաստանը, օպերայի շենքը»,- քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին անգամ մեր երկիր այցելած օպերային աստղ, քառակի գրեմմիակիր Ռենե Ֆլեմինգը։
Աշխարհահռչակ երգչուհու մենահամերգը Երեւանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Վերջինը դիմավորում էր երգչուհուն եւ իր խոսքում նշեց, որ երկար տարիներ՝ փորձել են Ֆլեմինգին հրավիրել Հայաստան, եւ վերջապես նա այստեղ է։
Երգչուհին նշեց, որ փորձել է համերգային ծրագրում ներառել իր բոլոր սիրված երգերը։
«Հանդիսատեսը կլսի Վերդիի «Օթելլոն», ինձ համար այցեքարտ դարձած շատ կատարումներ, նաեւ ռուսական ստեղծագործություններ։ Կլինեն նաեւ անակնկալներ, որոնք դեռ չենք ուզում բացահայտել»։
Համաշխարհային օպերային աստղն իր յուրօրինակ համերգով շնորհավորում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը:
Փառատոնն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Երգչուհին հայտնի է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում իր ելույթով: Նա 2002 թ-ին մասնակցել է նաեւ «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման աշխատանքներին:
Ռենե Ֆլեմինգի կատարումները հնչում են ինչպես «Մատանիների տիրակալը», այնպես էլ «Հոբիթ» ֆիլմում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ