Աշխատանքային հերթական շաբաթն է մեկնարկում, եւ NEWS.am STYLE-ը, անդավաճան մնալով իր խորագրին, ներկայացնում է, թե մայրաքաղաքում ուր կարելի է գնալ զվարճանալու այս շաբաթ:
Եվ այսպես, հոկտեմբերի 26-ին մեկնարկում է «Yerevan Jazz Fest 2017»-ը, որի շրջանակում Երեւան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
Նույն օրը, ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Մարկուս Միլերի համերգը:
Կրկին «Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում հոկտեմբեր 29-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար` Արմեն Հյուսնունց), ինչպես նաեւ՝ Լեւոն Մալխասյանը, Իգոր Բուտմանը, Անի Արզումանյանը, Աննա Վարդազարյանը:
Այս շաբաթն իսկական տոն է ջազի սիրահարների համար: Ահա եւս մեկ ջազային համերգ. հոկտեմբերի 28-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ Gary Kesayan Jazz Quartet-ի մասնակցությամբ: Համերգին կմասնակցեն նաեւ Նելլի Մանուկյանը ( ֆլեյտա), երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000, 6000, 7000, 8000 եւ 10000 դր:
Դասական երաժշտության սիրահարները կարող են վայելել Գլորիա Քամփաների եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Տոմսերի արժեքը՝ 1000-7000 դրամ:
Շարունակելով դասական երաժշտության թեման. «Հովեր» երգչախումբը հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին ելույթ կունենա «Նարեկացի» արվեստի միությունում:
Տոմսերի արժեքը՝ 2000 եւ 3000 դրամ:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, կրկին «Նարեկացիում» տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ: Մուտքն ազատ է:
Հոկտեմբերի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա իսպանացի երգիչ, շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսի եւ դաշնակահարուհի Աննա Մանուկյանի համատեղ համերգային ծրագիրը: Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ: Սկիզբը՝ 19։00։
Ակումբային կյանքի սիրահարների համար. հոկտեմբերի 23-ին, ժամը 21:00-ից «Ուլիխանյան» ակումբում ելույթ կունենա «Գողթը»: Չմոռանաք ձեզ հետ 2000 դրամ վերցնել մուտքավճարի համար:
Իսկ հոկտեմբերի 26-ին «Կամիում» ելույթ կունենա Vida de Cuba Project-ը: Տոմսերի արժեքը` 2000 դրամ: Սկիզբը՝ 21։30-ին:
Թատերասերները հոկտեմբերի 23-ին Երեւանի պետական կամերային թատրոնի փոքր դահլիճում կարող են վայելել Սերգեյ Դանիելյանի՝ «Ինչպես ես դարձա տղամարդ» ինքնակենսագրական մոնո-ներկայացումը: Տոմսերի արժեքը` 3000 դրամ:
Ներկայացման սկիզբը՝ 21:00:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն