Մեզ՝ հայերիս, ինչպես եւ ամբողջ մոլորակին հուզում է հարցը, թե գալիք տարին ինչ է պատրաստել մեզ համար: Այսպես՝ «Ինչպե՞ս դիմավորել 2018 թվականը»։
Նախ հիշեցնենք, եթե որեւէ մեկը չգիտի, որ 2018-ի հովանավորը Դեղին Հողե Շունն է: Արեւելյան օրացույցում այդ կենդանին առանձնահատուկ սիրելի ու նախապատվելի է, քանի որ շունը ջերմություն, հարմարավետություն ու բարի մտադրություններ է նվիրում:
Եթե դուք մտածում եք, թե որտեղ դիմավորեք 2018-ը, ապա պատասխանը մեկն է՝ հարազատ ու սիրելի մարդկանց շրջապատում: Անհրաժեշտ է ընտրել տոնական հագուստ, սեղանին դնել տարվա տիրոջ սիրելի ուտեստներն ու, իհարկե, ձեռք բերել խորհրդանշական նվերներ:
Նախքան նոր 2018 թվականը դիմավորելը, հարկ է հոգ տանել զգեստապահարանի մասին: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Շունը չի ողջունում շքեղ, պաճուճավոր հագուստները: Նշանակում է, որ հագուստը պետք է առանձնանա համեստությամբ եւ երանգային զսպվածությամբ: Օրինակ, կարճ կիսաշրջազգեստներն ու լայն լանջաբացվածքով զգեստներ ավելի լավ է չկրել: Հագուստի վրա փայլուն ու շքեղ զարդանախշերը նույնպես Շան ճաշակով չեն:
Այսպես, ի՞նչ կրել 2018-ը դիմավորելիս: Ավելի լավ է՝ դասական ոճի հագուստներ: Իսկ ինչ վերաբերում է գույներին, ապա դրանք պետք է լինեն դեղին ու շագանակագույն երանգներ: Զարդերի նկատմամբ նույնպես պետք է կզուսպ լինել: Հիանալի կհամադրվեն արծաթե եւ ոսկյա շղթաները, բնափայտից ուլունքաշարերը եւ ավենտուրինի կամ սաթե զարդերը: Անմիջապես Շնից հնարավորինս հեռացրեք այն ամենն, ինչ նրան իր մրցակիցներին է հիշեցնում՝ ընձառյուծի կամ վագրի երանգավորմամբ հագուստ կամ նման ոճի այլ բան: Առանձնահատուկ կդիտվեն հագուստի այնպիսի երանգներն, ինչպիսիք են բեժը, մոխրագույնը, ծխագույնը, ոսկեգույնը, սրճագույնը եւ սեւը: Հաշվի առեք՝ ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:
Ամանորյա կերպար՝ սանրվածք, մատնահարդարում եւ դիմահարդարում
Բնական է, ինչպես դիմավորել նոր՝ 2018 թվականը, եթե Ձեր արտաքին տեսքը մնացել է անցյալում: Անհրաժեշտ է շտապ ինչ-որ բան անել, այսինքն՝ նոր սանրվածք, մատնահարդարում եւ դիմահարդարում: Միայն թե՝ ոչ «մարտական» ու նեոնային, այլ բնական ու նուրբ: Դիմահարդարման համար պետք է ընտրել թափվող ստվերաներկ: Երանգները կարելի է տարբեր ընտրել, բայց ավելի լավ է բացառել վարդագույնը։ Փայլուն ստվերաներկերը մի կողմ դրեք: Շանը դուր կգա այն դիմահարդարումը, որը նրբորեն ներդաշնակվում է հագուստի, աչքերի ու շուրթերի գույնի հետ: Նախքան 2018-ը դիմավորելը, անհրաժեշտ է նաեւ կոկիկ ու աչքի չզարնող մատնահարդարում: Եթե որոշեք եղունգների վրա նկարել, ապա բարակ ու հանգիստ երանգներով:
Ամանորյա վարսահարդարման մեջ էլ ամեն ինչ պետք է լակոնիկ ու առանց ավելորդ խոպոպիկների լինի: Կարելի է հյուսք անել կամ պարզապես բաց թողնել վարսերը կամ նուրբ ձեւով հավաքել դրանք:
Այդ հիասքանչ կերպարից Շունը հիացմունքի մեջ կլինի: Իսկ եթե դուք կարճ կտրվածք ունեք, ապա այն կարելի է դեպի վեր յուրովի հարդարել: Սանրվածքը ֆիքսելու համար կարելի է գել կամ լաք օգտագործել: Ինչ վերաբերում է մազերի գույնին, ապա այն պետք է բնական լինի, այլ ոչ թե մանուշակագույն կամ բոսորագույն:
Նյութի աղբյուրը՝ astrorok.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը