Ցանկացած սեզոնի հետ փոխվում է նաեւ նորաձեւությունը՝ ի հայտ են գալիս նոր թրենդներ, մոռացվում են հները: Ձմեռային նորաձեւությունը եւս ունի իր կանոնները: Դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հետ փորձել ենք պարզել, թե որոնք են այս ձմռան գլխավոր թրենդները.
«Ինքս ինձ կրկնած կլինեմ`այս միտքը նորից մեջբերելով բայց նորաձեւությունն ավելին է, քան միայն գործվածքները, ձեւվածքները, գույները, համադրությունները, եւ թրենդներն էլ ժամանակի ազատության, վարքագծի, ձգտումների, աշխարհընկալման մասին են: Այս ձմռան թրենդներն էլ, բնականաբար, գալիս են բնորոշելու ժամանակակից կերպարները: Այս պահին առանձնացնելով եւ խոսելով միայն կանանց մասին՝ կարող եմ ասել, որ թրենդային է այն, ինչ բնորոշ է ավելի ազատ մտածողության, լայն աշխարհընկալում ունեցող, ինքն իր եւ միջավայրի (նկատի չունեմ միայն մարդկանց, այլեւ բնությունը եւ այլն) հետ ներդաշնակության ձգտող, ինչպես նաեւ հումանիստ կնոջ տեսակին»,-ասում է Թերեզան՝ բացահայտելով սեզոնի ոչ միայն թրենդները, այլեւ հակաթրենդները.
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի սկսել ձմեռային վերնահագուստից: Այսպես, հակաթրենդ են համարվում կարճ (օրինակ` գոտկատեղից) վերարկուները, գոտկատեղի հատվածում կտրվածք ունեցող, նստացրած եւ հետո կակաչանման լայնացողները, մարմնի կազմությունն ընդգծող (նստացրած) վերարկուները, ինչպես նաեւ մինչեւ պարանոցի հատվածում նեղ կոճկվողները: Փոխարենը թրենդային է համարվում լայն ձեւվածքով, միջին երկարության (միդի), ազատ, հարմարավետ, կարծես թե ոչինչ չպարտադրող վերնահագուստը: Այստեղ դոմինանտող են, օրինակ, իսկապես շատ տաք ու փափուկ բաճկոնները (պուխավիկ):
Այս շարքում նույն սկզբունքով նախընտրելի են վերարկուները»:
Դիզայների խոսքով՝ առավել թրենդային են բաց գույները. «Դա փոքր-ինչ դեռևս հեռու է մեր՝ ձմեռային վերնահագուստի մասին ունեցած պատերացումներից. ուղղակի քայլեք փողոցում եւ կհամոզվեք»,-ասում է նա:
Այս ձմեռ նորաձեւ է նաեւ որեւէ գույնի ամբողջական համադրությունը (total look), օրինակ մոխրագույնը, սպիտակը, բաց վարդագույնը, կարմիրը եւ այլն:
«Այս ձմռանը շատ արտահայտիչ կերպով նորաձեւություն են վերադարձել նաեւ դուբլյոնկաները. լայն, առանց ընդգծված գոտկատեղի եւ ոչ շատ կարճ»,-ասում է Թերեզը՝ հավելելով.
«Ձմեռային վերնահագուստի հաջորդ կարեւոր թրենդը, որի մասին խոսում են «բոլորը», արհեստական մորթիներն են (շուբաները), հատկապես վառ արտահայտիչ գույներով եւ նախշերով: Սա գալիս է բնապահպանական ձգտումներից եւ արդեն լայնորեն կիրառվում է պրակտիկայում: Փաստորեն, սովետական կանանց բնորոշ՝ բնական մորթուց «շուբկա» ունենալու երազանքն այլեւս չի տարածվի ավելի երիտասարդ սերնդի կոկետուհիների վրա:)
Սեզոնի թրենդային համադրություններ ստանալու ամենահրաշալի աքսեսուարն էլ մնում է շարֆը, որը սեզոնին նորաձեւ է առավել բարդ լուծումների կիրառմամբ:
Նախընտրելի են շատ լայն եւ հաստ գործվածքներից շարֆերը, որոնք առանձնապես պետք է կապ չունենան համադրության մեջ կիրառվող այլ աքսեսուարների հետ, հատկապես՝ գլխարկի: Սեզոնի հակաթրենդներից մեկն էլ հենց դա է, երբ համադրվում է նույնանման գլխակն ու շարֆը: Անհրաժեշտ է, որ գործվածքային կամ գոնե գունային տարբերությունը նկատելի լինի»:
Ինչ վերաբերում է տաբատներին՝ Թերեզի խոսքով այս սեզոնին նորաձեւ է այն, ինչը բոլոր տաբատների մեջ ամենահարմարավետն է սեզոնին. «Խոսքը կյուլոտների մասին է: Այն ամենահարմար չափսն է, որով կարելի է հանգիստ քայլել մեր փողոցներով եւ չմտածել տաբատը կեղտոտելու մասին: Նաեւ հեշտ է համադրել ցանկացած տիպի ձմեռային կոշիկների հետ եւ վեջապես ազատվել տաբատի վրայից երկարաճիտ կոշիկները հագնելու սովորությունից, ինչը սեզոնի ամենաշեշտադրվող հակաթրենդներից մեկն է համարվում»:
Իսկ սեզոնի մեգաթրենդային համադրություն ստանալու համար դիզայները խորհուրդ է տալիս ընտրել միդի լայնացնող կիսաշրջազգեստ, որը գալիս է փոխարինելու բոլոր այլ տիպի կիսաշրջազգեստներին:
«Մեկ զրույցի ընթացքում ամեն ինչից խոսել դժվար թե ստացվի: Վերջում ավելացնեմ, որ կարելի է սիրել ձմեռը հենց թեկուզ տաք, հարմարավետ ու ջերմ հագնվելու համար»,-եզրափակեց Թերեզը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով