Youtube-ն ամփոփել է անցնող տարվա արդյունքներն ու ներկայացրել է տարվա ամենաշատ դիտումներ հավաքած տեսահոլովակները։ Խոսքը ոչ թե երաժշտական հոլովակների մասին է, այլ Youtube-ում թրենդ դարձած տեսահոլովակների։
Առաջին տեղը զբաղեցրել է թաիլանդական «The Mask Singer» շոուի մասնակցի ելույթը, որը դիտել են 181 մլն․ անգամ։
Երկրորդ տեղում լոսանջելեսցի պարողներն են, որոնք պարային համար են բեմադրել Էդ Շիրանի «Shape of You» երգի համար։ Երաժիշտի տեսահոլովակը հայտնվել է ամենապոպուլյար տեսահոլովակների ցանկում, իսկ նրա մասնակցությամբ Carpool Karaoke թողարկումը հինգերորդ տեղն է զբաղեցրել ամենաշատ դիտված տեսահոլովակների ցանկում։
Երրորդ տեղում ամերիկյան Dude Perfect կոլեկտիվն է, որը տեսահոլովակ է նկարահանել սեղանի թենիսի գնդակով ամենաանհավանական հնարքների մասին (93 մլն դիտում)։
Ամենադիտված տեսահոլովակների տասնյակում է նաեւ America's Got Talent մրցույթում դեռատի Դարսի Լինն Ֆարմերի ելույթը։ Նա հայտնի է դարձել համացանցի ռուսական մասում ու արդյունքում հավաքել ավելի քան 41 մլն դիտում։
Նաեւ տասնյակում է Էդ Շիրանի մասնակցությամբ Carpool Karaoke թողարկումը, Լեդի գագայի ելույթը Սուպերբոուլի ընդմիջման ժամանակ (37 մլն դիտում), Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը նրա ու Բարաք Օբամայի շուրթերի շարժումներից նրանց խոսակցությունները կարդալու մասին հումորային տեսահոլովակը (35 մլն․ դիտում), «Ամբողջ աշխարհի պատմությունը» (35 մլն․ դիտում), In a Heartbeat կարճամետրաժ մուլտֆիլմը ու հատված «Բի Բի Սի» -ի եթերում պրոֆեսորի հարցազրույցից, որի ժամանակ սենյակ են մտնում նրա երեխաները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ