Տղանե՛ր, բոլորդ վազքով մարզասրահ, մարզվեք ու Ձեր մարմինը կարգի բերեք, ու կանայք Ձեզ կսիրեն խելագարի պես։ Նման եզրակացության է հանգել բրիտանական The Guardian-ը, բայց արդեն ոչ թե մեծն բրիտանացի գիտնականների հետզոտությունների հիման վրա, այլ ամերիկացի ու ավստրալացի գիտնականների հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Royal Society journal Proceedings B ամսագրում։
Փորձի համար գիտնականները հարցում են իրականացրել 160 կանանց շրջանում, ու պարզվել է, որ նրանց համար ամենագրավիչն այն տղամարդիկ են, որոնք շաբաթական երեքից հինգ անգամ հաճախում են մարզասրահ։
«Մեզ չզարմացրեց, որ կանայք ֆիզիկապես ուժեղ տղամարդկանց գրավիչ են համարում։ Բայց մեզ զարմացրեց, որ դա այդքան հզոր ազդեցություն է թողնում կանանց վրա»,- պատմել է հետազոտողներից մեկը՝ Ահարոն Պրոդակը։
Նրա խոսքով՝ ավելի թույլ տղամարդկանց ոչ ոք գրավիչ չի համարել։ Այսպիսով գիտնականները հերքել են այն տեսությունը, որ աճեցրած մկաններով տղամարդիկ դուր չեն գալիս կանանց։
Հետազոտության մեջ նշվում է, որ կանայք բնազդաբար զգում են, որ ֆիզիկապես ուժեղ տղամարդիկ կկարողանան պաշտպանել ընտանիքը։ Պարադոքսն այն է, որ տղամարդկանց հենց այդ տեսակն է ամենից հազվադեպ պաշտպանում ընտանիքին, ինչը սակայն ոչ մի կերպ չի անդադառնում կանանց նախապատվությունների վրա։
Հետազոտողները նաեւ պարզել են, որ հասակը նույնպես ավելացնում է տղամարդկանց գրավչությունը։ Իսկ ավելորդ քաշը, հակառակը, բացասական գնահատական է ստանում։
«Բայց մենք արդյունքները խոսում են այն մասին, որ նույնիսկ եթե դուք մի քիչ հավելյալ քաշ ունեք, պինդ կազմվածքը կփոխհատուցի դա»,- հավելել են գիտնականները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ