Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս ամերիկյան Forbes-ը հրապարակել է հոլիվուդյան այն դերասանների և դերասանուհիների ցանկը, որոնց ստացած հոնորարները զգալիորեն գերազանցել են նրանց մասնակցությամբ ֆիլմերի հավաքած գումարները:
Forbes-ը գնահատել և համեմատել է մինչև 2017թ. հունիսի 1-ը էկրան բարձրացած տարբեր ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը և դրանցում դերեր ստանձնած դերասանների հասույթները՝ փորձելով հասկանալ, թե դերասանների վրա կատարված ներդրումները որքանով են արդարացվել: Forbes-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել հոլիվուդյան աստղերի անմիջական մասնակցությամբ մինչև 2017թ. հունիսի 1-ն էկրան բարձրացած և գոնե 2000 կինոթատրոններում ցուցադրված վերջին երեք ֆիլմերը:
Հակավարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, մոդել և երաժիշտ Մարկ Ուոլբերգը, ով կինոսիրահարներին հայտնի է «Կատարյալ փոթորիկ», «Կապիկների մոլորակը», «Կողոպուտ իտալական ձևով», «Մարտիկը», «Երրորդ ավելորդը» և այլ ֆիլմերով: 2016-2017թթ. նա նկարահանվել է «Ողջույն, հայրիկ, Ամանոր է 2» (2017թ.), «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» (2017), «22 մղոն» (2016թ.), «Հայրենասերների օրը» (2016թ.) ֆիլմերում:
Հաշվետու ժամանակաշրջանում դերասանի ստացած հոնորարների ընդհանուր գումարը կազմել է 68 մլն ԱՄՆ դոլար: Սակայն Ուոլբերիգին վճարած յուրաքաչյուր դոլարի դիմաց կինոստուդիաներն ընդամենը 4,4 դոլար շահույթ են ստացել:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում օսկարակիր Քրիստիան Բեյլն է, ով վերջին երկու տարում նկարահանվել է «Թշնամիները» (2017թ.), «Հրաժեշտ երկնագույնով» (2017թ.), և Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (2016թ.) ֆիլմերում: Սակայն դերասանին որպես հոնորար վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիաները միայն 6,7 դոլարի շահույթ են ստացել:
Երրորդ տեղը բաժին է ընկել դերասան, պրոդյուսեր Չենինգ Թաթումին, ով կիոնստուդիաներին իր ստացած ամեն դոլարի համար 7,6 դոլար եկամուտ է ապահովել:
Հնգյակը եզրափակում են հայտնի դերասաններ Դենզել Վաշինգտոնը և Բրեդ Փիթը: Fօrbes-ի հաշվարկներով Դենզել Վաշինգտոնը վերջին երեք ֆիլմերում մարմնավորած կերպարների համար իրեն վճարած հոնորարի յուրաքանչյուր դոլարի դիմաց 10,4 դոլարի եկամուտ է բերել կինոստուդիաներին, իսկ Բրեդ Փիթը՝ 11,5 դոլարի:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2016թ. նույն հակավարկանիշային ցուցակի առաջատարը Ջոնի Դեփն էր, ով, ի դեպ, գլխավորել է նաև հանդեսի կողմից 2015թ. հրապարակված՝ գերագնահատված դերասանների ամենամյա ցուցակը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)