Գեղեցկության աշխարհն ապրում է իր օրենքներով, եւ այդտեղ ամենաազդեցիկի վարկանիշ ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ: Փոխարենը տարվա ընթացքում այդ ոլորտում վարկանիշ ձեռք բերելով՝ հնարավոր է սեփական անունը դաջել դիմահարդարման պարագաների անվանի որեւէ ապրանքանիշի վրա, շահավետ պայմանագրեր կնքել նորաձեւության աշխարհում վաստակավորի պատմություն ունեցող ապրանքանիշի հետ՝ ընկերության գովազդային դեմքը դառնալու եւ նրանց արտադրանքը ներկայացնելու համար: Այս տարի այդպիսի բացառիկ հնարավորություն են ստացել գեղեցկության աշխարհի՝ մեզ արդեն հայտնի անուններով կանայք:
Այդ կանանց ցանկը գլխավորում է այս տարի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելի համբավ ձեռք բերած Քենդալ Ջեները: Նա կարողացավ մրցակցել իր հաջողություններից շռայլորեն օգտվող եւ ավելի քան 15 տարի տարի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը գլխավորող թոփ մոդել Ժիզել Բունդհենի հետ եւ գերազանցել նրան: Քենդալն իր հաջողությունը պայմանավորում է հասարակական մեծ համբավով, ինչին կարողացել է հասնել սոցիալական ցանցերում իր աշխուժության շնորհիվ: Նա արդեն վաղուց սոցցանցերի աստղ է եւ արդեն 84 մլն հետեւորդ ունի: Մոդելն արդեն հասցրել է համագործակցության պայմանագրեր կնքել հանրահայտ Estée Lauder, La Perla եւ adidas ապրանքանիշերի հետ:
Ազդեցիկների ցուցակի երկրորդ հորիզոնականում է դիմահարդար, յութուբյան բլոգեր Վիոլետը, ով խուսափում է իր ազգանունը հրապարակելուց: Հունիսին նա հաջողությամբ ներկայացրեց Estée Lauder ապրանքանիշը՝ սոցիալական ցանցերում ընկերության համար ստեղծված էջերում ներկայացնելով ապրանքանիշի նոր արտադրանքը եւ ցուցադրելով, թե ինչպես կարելի է դրանք արդյունավետորեն կիրառել եւ մեծ բավականություն ստանալ:
Այդ շքեղ արտաքինով ֆրանսուհուն միշտ հաջողվում է առանց մեծ ջանքեր գործադրելու անկրկնելի եւ անխոցելի տեսք ունենալ: Դրա համար նա, թերեւս, պարտական է իր անթերի մաշկին եւ դասական ճաշակին:
Երրորդ տեղում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը՝ ամերիկացի մոդել Քայլի Ջեներն է, ում համար այս տարին բավականին բարեհաջող էր: Նախ, նրա համեմատաբար նորաստեղծ Kylie Cosmetics ապրանքանիշը մեծ համբավ ձեռք բերեց, ինչի արդյունքում զգալիորեն ավելացավ ընկերության արտադրանքի պահանջարկը, հետո էլ երիտասարդ կին գործարարը ներառվեց Forbes-ի ցանկում՝ որպես աշխարհի ամենահարուստ հայտնիներից մեկը:
Գեղեցկության աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչների 2017թ. ցանկում է հայտնվել նաեւ երգչուհի Ռիհանան, ով այս տարի թողարկել է իր ազգանվամբ ստեղծված Fenty Beauty ապրանքանիշը: Ապրանքանիշը հիմնականում դեկորատիվ կոսմետիկ միջոցներ է արտադրում տարբեր երանգների մաշկ ունեցող կանանց համար, ինչը հատկապես պահանջված է ամերիկյան շուկայում:
Մասնագետների գնահատմամբ՝ Fenty Beauty-ի արտադրանքը բավականին որակյալ է: Նաեւ դրա շնորհիվ է, որ այն մեծ սպառում ունի: Այդ կոսմետիկ միջոցներն արդեն հասցրել են փորձարկել հանրահայտ դիմահարդարներ Ուեյն Գոսը եւ Լիզա Էլդրիջը՝ իրենց գոհունակությունը հայտնելով դրանց որակի վերաբերյալ:
Յութուբյան եւս մեկ բլոգեր, ով երկար տարիներ սոցիալական ցանցերում ամենաազդեցիկ անձնավորություններից մեկն է համարվում, ներառվել է վերոնշյալ ցանկում: Միշել Ֆանը ժամանակին սոցցանցի իր հետեւորդներին էր ներկայացնում L’Oreal եւ Ipsy ապրանքանիշերը: Սակայն այս տարվանից իր երկրպագուներին Միշելը ներկայացավ սեփական՝ EM ապրանքանիշով: Բլոգերը գնել է L’Oreal ապրանքանիշը, որն այժմ թողարկում է նոր անվամբ, եւ աստիճանաբար այն համալրում է սեփական արտադրանքով:
Քայլի Ջեների քույրը՝ Քիմը, այս անգամ էլ որոշեց ոչնչով հետ չմնալ քրոջից եւ ջանքեր գործադրեց՝ գեղեցկության աշխարհում սեփական ճաշակը թելադրելու համար: Յոթ ազդեցիկների ցանկի վեցերորդ հորիզոնականում է հայտնվել Քիմ Քարդաշյանը: Գեղեցկության արտադրությունում Քիմն իր առաջին քայլերը սկսել է դեռ 2015թ., երբ մազերի խնամքի համար նախատեսված միջոցների շարք թողարկեց: Այս ամառ նա արդեն ներկայացավ դիմահարդարման պարագաների KKW Beauty ապրանքանիշով: Բայց արտադրանքը բավականին սահմանափակ էր եւ սպառվեց ժամերի ընթացքում՝ 14 մլն դոլար շահույթ ապահովելով:
Ամենաազդեցիկների ցանկը եզրափակում է բլոգեր, դիմահարդար Ջեֆրի Սթարը, ով, սակայն, այդտեղ է հայտնվել իր կասկածելի եւ սկանդալային վարքի շնորհիվ: Բանն այն է, որ Ջեֆրին 2017թ. ընթացքում հասցրել է մի շարք աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվել՝ վիճաբանելով, անվանարկելով նորաձեւության ոլորտի հայտնիներին, փորձելով հեղինակազրկել գեղեցկության ոլորտում հայտնի ապրանքանիշները, անգամ դատական քաշքշուկների մեջ հայտնվելով դրանց ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ