Ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար՝ այս հարցը շատ տնային տնտեսուհիների է հուզում։ Ի՞նչ աղցան պատրաստել այս անգամ՝ օլիվիե, թե՞ թաբուլե, ապխտած ձուկ՝ մուշտակի տակ, թե՞ քամած մածունով աղցան։ Բայց այս բոլոր աղցաններն արդեն վաղուց սովորական են դարձել ու ոչ մեկին չեն հիացնում դեռ խորհրդային ժամանակներից սկսած։
Հատուկ NEWS.am STYLE-ի համար Megerian Carpet ռեստորանի շեֆ խոհարար Արտավազդ Սարուխանյանը պատրաստել է «Ախթամար» հայկական աղցանը, որը միանշանակ կարող է այլընտրանք դառնալ մայրաքաղաքային աղցանին կամ վինեգրետին։
Այս աղցանի հիմնական առավելությունն այն է, որ դրա համար նվազագույն քանակի բաղադրիչներ են պահանջվում, ընդ որում ոչինչ եփել, տապակել պետք չէ ու պատրաստման համար շատ քիչ ժամանակ է պետք։ Բոլոր մթերքները մատչելի են, ոչ թանկարժեք ու օգտակար։ Առհասարակ համարվում է, որ որքան քիչ բաղադրիչներ ունի աղցանը, այդքան ավելի հավանական է, որ դրանց համերը շատ նուրբ ու գրագետ ձեւով կհամալրեն միմյանց։
«Ախթամար» աղցանի համար ձեզ պետք է ՝ մի կտոր աղի իշխան, լոլիկ, բուլղարական տաքդեղ, կծու պղպեղ, քամած մածուն, կանաչ սոխ, սամիթ, ձիթապտղի յուղ, սոյայի ու քնջութի սոուսներ, աղ ու բուրավետ պղպեղ։
Մանր քառակուսիներով կտրատեք ձուկը, լոլիկն ու տաքդեղը։ Բոլոր բաղադրիչները դրեք մեկ ամանի մեջ, հավելեք սամիթ ու սոխ։
Հետո հավանգի մեջ մանրացրեք պղպեղը։ Այդպես մանրացված պղպեղն ավելի բուրավետ է դառնում։
Հավելում ենք համեմունքները մեր բաղադրիչներին։
Լցնում ենք ձիթապտղի յուղ, սոյայի ու քնջութի սոուսներ։ Ի դեպ, քնջութի սոուսն ունի շատ օգտակար հատկանիշներ, լավացնում է մազերի ու մաշկի վիճակը։
Դրա համար էլ առատորեն համեմում ենք աղցանը դրանով;
Վերջում աղցանի մեջ լցնում ենք մեկ ճաշի գդալ մածուն ու այդ ամենը զգուշությամբ խառնում ենք։ Աղցանը մատուցում ենք լավաշի տապակած կտորներով, որոնք չիպսի տեսք են ունենում։ Կարծում եմ՝ Ձեր հյուրերը հաստատ կգնահատեն այս նոր աղցանը, որը կդառնա Ձեր ամանորյա սեղանի լավագույն ուտեստը:
Մարգարիտա Ավագյան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:35, 26 մայիսի
Էդդի Մերֆին դետեկտիվ Ակսել Ֆոլիի դերով նկարահանվում է «Բեւերլի Հիլզի ոստիկանները» ֆրանշիզայի չորրորդ մասում10:24, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, բուռն ծափահարությունների է արժանացել «Առյուծ արքա» ֆիլմի «Just Can't Wait to Be King» երգի կատարումից հետո09:00, 26 մայիսի
ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է