Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ամանորյա հայկական աղցան շեֆ խոհարար Արտավազդ Սարուխանյանի կողմից

13:02, 25 դեկտեմբերի

Ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար՝ այս հարցը շատ տնային տնտեսուհիների է հուզում։ Ի՞նչ աղցան պատրաստել այս անգամ՝ օլիվիե, թե՞ թաբուլե, ապխտած ձուկ՝ մուշտակի տակ, թե՞ քամած մածունով աղցան։ Բայց այս բոլոր աղցաններն արդեն վաղուց սովորական են դարձել ու ոչ մեկին չեն հիացնում դեռ խորհրդային ժամանակներից սկսած։

Հատուկ NEWS.am STYLE-ի համար Megerian Carpet ռեստորանի շեֆ խոհարար Արտավազդ Սարուխանյանը պատրաստել է «Ախթամար» հայկական աղցանը, որը միանշանակ կարող է այլընտրանք դառնալ մայրաքաղաքային աղցանին կամ վինեգրետին։

Այս աղցանի հիմնական առավելությունն այն է, որ դրա համար նվազագույն քանակի բաղադրիչներ են պահանջվում, ընդ որում ոչինչ եփել, տապակել պետք չէ ու պատրաստման համար շատ քիչ ժամանակ է պետք։ Բոլոր մթերքները մատչելի են, ոչ թանկարժեք ու օգտակար։ Առհասարակ համարվում է, որ որքան քիչ բաղադրիչներ ունի աղցանը, այդքան ավելի հավանական է, որ դրանց համերը շատ նուրբ ու գրագետ ձեւով կհամալրեն միմյանց։

«Ախթամար» աղցանի համար ձեզ պետք է ՝ մի կտոր աղի իշխան, լոլիկ, բուլղարական տաքդեղ, կծու պղպեղ, քամած մածուն, կանաչ սոխ, սամիթ, ձիթապտղի յուղ, սոյայի ու քնջութի սոուսներ, աղ ու բուրավետ պղպեղ։

Մանր քառակուսիներով կտրատեք ձուկը, լոլիկն ու տաքդեղը։ Բոլոր բաղադրիչները դրեք մեկ ամանի մեջ, հավելեք սամիթ ու սոխ։

Հետո հավանգի մեջ մանրացրեք պղպեղը։ Այդպես մանրացված պղպեղն ավելի բուրավետ է դառնում։

Հավելում ենք համեմունքները մեր բաղադրիչներին։

Լցնում ենք ձիթապտղի յուղ, սոյայի ու քնջութի սոուսներ։ Ի դեպ, քնջութի սոուսն ունի շատ օգտակար հատկանիշներ, լավացնում է մազերի ու մաշկի վիճակը։

Դրա համար էլ առատորեն համեմում ենք աղցանը դրանով;

Վերջում աղցանի մեջ լցնում ենք մեկ ճաշի գդալ մածուն ու այդ ամենը զգուշությամբ խառնում ենք։ Աղցանը մատուցում ենք լավաշի տապակած կտորներով, որոնք չիպսի տեսք են ունենում։ Կարծում եմ՝ Ձեր հյուրերը հաստատ կգնահատեն այս նոր աղցանը, որը կդառնա Ձեր ամանորյա սեղանի լավագույն ուտեստը:

Մարգարիտա Ավագյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի

 

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել