NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
«Իմ պատմությունը շարքային կթվա: Երբ ընկերուհիներիցս լսում էի, որ ընտանիքում խնդիրներ ունեն կամ կասկածում են, որ ամուսինները դավաճանում են, խորհուրդներ էի տալիս: Իսկ երբ դրան ինքս բախվեցի, արդեն խորհուրդների ժամանակը չէր:
Օգնեք, խնդրում եմ: Ամուսնուս հետ ապրել ենք 20 տարի, ամեն ինչ լավ էր: Իսկ ահա աշնանը հեռախոսում հաղորդագրություն կարդացի. «Թանկագինս, քնա՞ծ ես»: Բացատրություն պահանջեցի: Ի պատասխան լսեցի, որ այնտեղ իր մոտ ամեն ինչ լուրջ է, եւ չգիտի՝ ինչ անել: Փորձել է նաեւ նրա մոտ գնալ, սակայն մի քանի ժամ անց վերադարձել է: Ասում էր, որ չի կարողանում առանց ինձ: Որ իր համար այնտեղ լավ չէ: Եվ այսպես՝ երեք անգամ: Վերջին անգամ նույնիսկ բոլոր նվերները վերցրել է, որ հետդարձի ճանապարհ չունենա:
Ժամանակ անցավ, ամեն ինչ, կարծես, հանգիստ էր, բայց նորից սկսեցի կասկածել: Պատահում է՝ մի քանի ժամ չի պատասխանում հեռախոսազանգերին: Հետո զանգահարում է՝ կարծես ոչինչ էլ չի եղել, ասում է, թե չի լսել կամ զբաղված է եղել:
Իսկ երեկ ընդհանրապես աշխատանքից չվերադարձավ: Ավտոմեքենան տվել է որդուս, ասել, որ հանդիպելու է ընկերներին, հեռախոսն էլ թողել է մեքենայում: Իսկ ընկերները բոլորն էլ տանն էին, ստուգել եմ:
Ի՞նչ անեմ, սիրում եմ նրան, ցանկանում եմ պահպանել ընտանիքս, բայց այլեւս ուժ չունեմ, նյարդերս սարսափելի լարված են եւ արդեն վստահություն էլ չկա: Օգնեք…
Ա.Կ.»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)