Երեւանում պատրաստել են աշխարհի ամենաերկար գաթան՝ յուրահատուկ բաղադրատոմսով: «Պանդոկ Երեւանի» Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով տեղի է ունեցել գաթայի համտես-հյուրասիրությունը, որին ներկա է գտնվել նաեւ NEWS.am STYLE-ը:
Ի դեպ, աշխարհի ամենաերկար գաթան ունի 4000 սմ երկարություն եւ 40 սմ լայնություն: Դրա պատրաստմանը մասնակցել է 3-5 հրուշակագործ, իսկ պատրաստման գործընթացը սկսվել է մեկ շաբաթ առաջ, բայց թխվել է 2 օրում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Yeremyan Projects կազմակերպության PR մարկետինգի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է՝ ներկայացնել հայկական ավանդական գաթան նորովի. «Մեր կազմակերպությունն իր գործունեության ընթացքում միշտ կարեւորել է հայկական մշակութային արժեքների պահպանումը: Այս նախաձեռնությունն էլ այս ամենի շրջանակներում է: Մեր նպատակն է երեւանցիներին եւ մեր հյուրերին, զբոսաշրջիկներին ներկայացնել մեր գաթան, որը մեր մշակութային արժեքներից է: Այն մեր ավանդական ծիսական աղանդերից է, որը ներկայացված է ամենաերկար տարբերակով: Մեզ համար սկզբունքային է վերցնել ավանդականն ու ներկայացնել նորովի»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ