Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Թաքնված հակամարտություն ԱԺ-ում. Խորհրդարանի փեսաներն եւ զոքանչները անկեղծանում են

16:04, 26 հոկտեմբերի

Հայաստանում զոքանչների միջազգային օրը չեն նշում,տոնի մասին այստեղ քչերն են տեղյակ: Հայ հասարակության մեջ հակամարտության հասնող փեսա-զոքանչ հարաբերություններն արդեն դարձել են սովորական, ինչը չեն թաքցնում նույնիսկ հայտնի անձինք` հասարակական, քաղաքական գործիչները: Օրինակ`  NEWS.am STYLE-ի թղթակիցը զանգեց ԱԺ պատգամավորներից մեկին`հարցնելու, թե այսօր ինչ է նվիրելու զոքանչին տոնի առթիվ, նա նշեց, որ մնում էր զոքանչին նվեր գնել եւ վերջ, «դա էր մնում պակաս»: Հայ փեսաների կարծիքով` լավ զոքանչ չկա, նա միայն «սեղանին սառը վիճակում է լավը»: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանն էլ, լսելով, որ այսօր զոքանչների միջազգային տոնն է, ծիծաղելով ասաց. «Շուխուռ մի արեք»: Ի դեպ, նրա զոքանչը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կինն է:

ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ իր զոքանչի հետ նորմալ հարաբերություններ ունի, ոչ ընդգծված ջերմություն, ոչ էլ հակամարտություն, սակայն չի պատրաստվում նվեր գնել:

Զոքանչ պատգամավորներից է Ռուզաննա Մուրադյանը: «Ես ունեմ երկու հրաշալի փեսա: Իմ աղջիկների ընտրությանը ես չեմ միջամտել: Իսկ թե ինչպիսի զոքանչ եմ ես, պետք է հարցնել իմ փեսաներին»,- ասել է նա: Տոնի հետ կապված նա դեռ նվեր չէր ստացել, բայց անպայման տեղեկացնելու է փեսաներին, որ այսպիսի տոն կա: Պատգամավորը փեսաներից կցանկանա ստանալ գեղեցիկ ծաղկեփունջ, սակայն փեսաների կողմից ստացած ամենամեծ նվերը թոռներն են: 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի փեսաները եւս դեռ չէին շնորհավորել նրան, քանի որ հավանաբար չգիտեն, որ այսօր զոքանչների օրն է: «Բայց ես անպայման իրենց կհիշեցնեմ, եւ իրենք անպայման ինձ կշնորհավորեն, որովհետեւ իրենք շատ շնորհքով եւ ճիշտ փեսաներ են»,- ասաց նա: Զոքանչի օրվա առթիվ պատգամավորը կրտսեր աղջկանից, ում 10 օր առաջ է ամուսնացրել, կցանկանա նվեր ստանալ թոռնիկ, իսկ մեծ աղջկանից` տղա թռոնիկ, քանի որ նա երկու աղջիկ թոռնիկ է պարգեւել իրեն: Անդրադառնալով մի իմաստունի խոսքի, թե աշխարհի ամենաերջանիկ մարդը բիբլիական Ադամն է, քանի որ նա երբեք զոքանչ չի ունեցել, Մարգարիտ Եսայանը  նշեց. «Ես խղճում եմ Ադամին, քանի որ նա ինձ նման զոքանչ չի ունեցել: Այդ իմաստունն էլ հաստատ ինձ նման զոքանչ չի ունեցել եւ դրա համար էլ նման միտք է արտահայտել: Իրականում զոքանչներից ավելի լավ մայրիկներ փեսաների համար չկան: Հիմա բոլոր խնամիներս կնեղանան ինձնից: Սրա մեջ կատակի մաս կա: Ամենալավ զոքանչը ես եմ, իմ փեսաները դա գիտեն, իսկ ամենալավ փեսաները իմ փեսաներն են»,- ասաց պատգամավորը: Հարցին, թե չեք միջամտում ձեր աղջկա անձնական կյանքին, նա պատասխանեց, որ հազիվ հասցնում է իր կյանքին միջամտել, ինչ գործ ունի նրանց կյանքի հետ, միայն կողքից նայում է նրանց երջանկությանը եւ ուրախանում, եթե կարողանում է, օգնում է, չի կարողանում, չի էլ խանգարում:

Հայտնիների` զոքանչների հետ հարաբերությունների մասին NEWS.am STYLE-ը գաղտնիքներ էր բացահայտել «Բլից հարցազրույցներ պատգամավորների հետ» շարքում: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը պատմել էր զոքանչի մասին իր սիրելի անեկդոտը: »Փեսան տեսնում է զոքանչին իր համակարգչի առջեւ նստած եւ բացականչում է` այսպիսի վիրուսի դեռ չէի հանդիպել»: Զոքանչի մասին հետաքրքիր անեկդոտ էր պատմել նաեւ նրա կուսակից ընկեր, պատգամավոր Արմեն Ավետիսյանը. «Զոքանչը հյուր է գնում աղջկա տուն: Փեսան հարցնում է. «Զոքանչ ջան, երկար ժամանակո՞վ ես եկել», նա պատասխանում է. «Մինչեւ ձեզ ձանձրացնեմ»: Փեսան էլ ասում է. «Դե ասա մի բաժակ սուրճ էլ չենք հասցնի խմել»»: ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը պատմել էր, որ իր զոքանչը իր ուսուցիչն է եղել, ով իրեն անկյուն է կանգնեցրել եւ նա այդ մասին այժմ անպայման հիշեցնում է: Սակայն նա սիրում էր ուսուցչուհուն եւ որպեսզի սիրելի ուսուցչուհու հետ կապը չկտրվի, ամուսնացավ նրա աղջկա հետ:

Իսկ ՕԵԿ-ից պատգամավոր Կարեն Բոթոյանը վստահեցրել էր, թե կնոջ ծնողների հետ իր հարաբերությունները շատ լավ են: Նա զոքանչի մասին շատ անեկդոտներ գիտի, երբեմն պատմում է նրա ներկայությամբ, բայց նա չի նեղանում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել