NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա: Ահա հերթական պատմությունը:
«Երբ առավոտյան աչքերս բացեցի, գարնանային առաջին շողերը թափանցել էին իմ պատուհանից ներս: Այնքան ռոմանտիկ էր. պարզ ու գեղեցիկ փայլող շողերն արեւի...
Նորից նրան հիշեցի, չնայած երբեք էլ չէի մոռանում…
Եվ որոշեցի վերջապես խոստովանել, որ սիրում եմ. չէ՞ որ ինքս էլ տանջվում էի, չգիտեի՝ ինչպես ասել…
Բայց ինչպե՞ս ասել, որ գեղեցիկ լինի, որ երբեք չմոռանա: Չէի կարող նայել նրա աչքերի մեջ ու ասել այդ…
Եվ վաղորդյան արեւն իմ նորաբողբոջ սրտին ուղղություն տվեց, չէ՞ որ իմ սերն էլ էր հավիտյան, ինչպես արեւն էր դարավոր… Այն պարզ էր ու մաքուր, ինչպես փայլն ու ջերմությունն արեւի: Ինչպես արեւն էր գլուխը դուրս հանում սարերի հետեւից, իմ սերն էլ էր գլուխ բարձրացնում:
Ես վերցրեցի մի ճերմակ թուղթ եւ ճերմակ գրիչ: Այո՛, երկուսն էլ ճերմակ էին, գրիչս գրում էր ճերմակ, բայց այն կարդալու համար լազերային լույս էր հարկավոր…
Ուզում էի իմ մաքուր սիրո մասին գրել, սակայն այնքան պարզ ու անբիծ, ինչպես իմ անմեղ սրտիկում էր գրված…
Իսկ այդպես կարելի էր գրել միայն ճերմակ թղթի վրա, ճերմակ գրիչով…
Հանդիպման ժամանակ նրան տվեցի մի ճերմակ թուղթ: Առաջին հայացքից այնտեղ ոչինչ չկար գրված, բայց կարդալ էր պետք, իսկ որպեսզի այն կարդացվեր, պայծառ լույս էր պետք: Թղթի հետ նրան նաեւ կրակայրիչ տվեցի, որի վրա լազերային լույս կար… Բայց խնդրեցի կարդալ միայն տուն գնալուց հետո…
Նա ծիծաղեց եւ ասաց. «Խենթո՛ւկ, ճերմակ թուղթն ինչպե՞ս կարդամ»: Մինչ կհասցնեի բացատրել, նա այրեց թուղթը… Նա չկարդաց այն տողերը, որ գրել էի ի՛ր համար…
Նա այրեց իմ սերը, ԻՄ ՍԵՐԸ ՆՐԱ ՁԵՌՔՈՒՄ ՄՈԽԻՐ ԴԱՐՁԱՎ…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը