Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի ընտրության քվեարկությունը. որոշում չկայացվեց, իսկ հաջորդ հատուկ նիստը, որի ընթացքում պետք է նոր վարչապետ ընտրվի, տեղափոխվեց մեկ շաբաթով:
Աշխարհահռչակ երաժիշտ, մեր հայրենակից Սերժ Թանկյանն անդրադարձել է թեմային՝ ֆեյսբուքյան իր էջում կոչն ուղղելով Հանրապետության հրապարակում կանգնած մարդկանց.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում է երկիրը վերջին 20 տարիների ընթացքում, խախտել է իր խոսքը, որն էր՝ չխանգարել ժոովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ որպես վարչապետ: Նրանք փորձում են ժամանակ շահել, որպեսզի երկիրը թալանած իրենց առաջնորդներից մի քանիսը անձեռնամխելիություն ձեռք բերեն իրենց գործողությունների նկատմամբ: Ժողովուրդը դա թույլ չի տա: Ժողովրդի շարժմանը դիմադրելն ապարդյուն կլինի:
Իմ խոսքն եմ ողղում մարդկանց, ովքեր կանգնած են Հրապարակում.
Իմ սիրելի հաղթանակած եղբայրներ ու քույրեր, ողջույն:
Շատ եմ տխրում, որ այս սարսափելի վիրուսի պատճառով մինչ օրս չեմ կարողացել գալ եւ անձամբ միանալ ձեզ: Բայց ես միշտ հետեւել եմ ձեր քայլերին ու մեկնաբանել դրանք, երբ կարծել եմ, որ իմ խոսքն ինչ-որ բան կարող է փոխել: Խոստանում եմ՝ շուտով այդտեղ կլինեմ:
Տարիների անարդարությունից հետո դուք հաղթել եք այս պատերազմում: Մեր երկրի ներկան ու ապագան ապահով է ձեր խաղաղ ու մտածված ակտիվության շնորհիվ: Չկորցնեք հավատն այդ ապագայի նկատմամբ. կապ չունի՝ 30, 60, թե 100 օրից, եթե դուք բոյկոտեք ընտրությունները, զգալի փոփոխություն կլինի: Եթե Նիկոլը լինի վարչապետ, այդ բարեփոխումներն ավելի շուտ կսկսվեն, բայց համոզված եղեք, անգամ, եթե այդպես չլինի, դուք կշահեք այդ փոփոխության դեպքում:
Մի մատնվեք բարկության եւ պահպանեք ձեր դրական դիրքորոշումը: Հաղթողները չեն կորցնում իրենց սթափությունը:
Դժվար է փոխել խորհրդանիշը, ավելի դժվար է փոխել կառավարությունն ու մշակույթը: Դուք արդեն ամենադժվար աշխատանքը կատարել եք:
Իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ, հավատացեք ինձ, երբ ասում եմ, որ արդարությունը կվերականգնվի, քանի որ միշտ էլ այդպես է լինում, եւ դա հազվադեպ է պատահում Խորհրդարանի պալատում:
Ձեզ այսօր պաշտում է ամբողջ աշխարհը ձեր հրաշալի հաղթանակի ու քաղաքակիրթ անհնազանդության համար: Եկեք շարունակենք այս ճանապարհը:
Սիրում եմ ձեզ՝
Սերժ»:
Լուսանկարը՝ Greg Watermann
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ