Հայ դերասանուհի Անի Երանյանը հեռուստատեսության ոլորտում նորեկ չէ: Սակայն նրան իրական փառք բերեց «Գեներալի աղջիկը» սերիալում դերը: Նկարահանումներից ստացած տպավորությունների, ծրագրերի եւ շրջապատի մարդկանց մասին դերասանուհին պատմեց NEWS.am STYLE-ի թղթակցին:
Պատմեք Ձեր դերերի եւ շոու-բիզնեսում առաջին քայլերի մասին:
Առաջին մուտքս հեռուստասերիալներում եղել է «Զգուշացեք փողից» կարճամետրաժ հեռուստանովելը՝ Դավիթ Բաբախանյանի առաջարկով: Դրանից հետո առաջարկ ստացա նկարահանվել նաեւ «Աննա» սերիալում, որտեղ մարմնավորեցի Անիի կերպարը: Այն երկարատեւ կյանքի համար նախատեսված չէր: Սակայն, ի ուրախություն ինձ, հենց այս կերպարը դարձավ առաջնային դերերիցս մեկը: Այնուհետեւ շարունակվեց «Աննա 2»-ը: Հեռուստասերիալին զուգահեռ, ես նկարահանվեցի «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմում, հետո արդեն ինձ հրավիրեցին նկարահանվել հայտնի «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում: Այդ նկարահանումների ժամանակ ես հանդիպեցի մարդկանց, ում հետ արդեն աշխատել էի: Նրանց բոլորին շատ սիրում եւ կարոտում եմ: 2013-ին մուտք գործեցինք «Չիկագո-Ծաղկաձոր տարանցում» կատակերգությամբ, որտեղ իմ հերոսուհու անունը Սրբուհի էր: Ցանկանում եմ նաեւ նշել, որ 2010 թվականից Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարում էի «Թոփ 10» հաղորդումը:
Վերջերս ավարտվեց շատերի կողմից սիրված «Գեներալիաղջիկը» սերիալը, որտեղ Դուք հանդես էիք գալիս գլխավոր դերում: Պատմեք Ձեր հետագա ծրագրերի մասին:
Ցավոք, որ այն ավարտվեց: Իհարկե՝ համամիտ եմ, որ շատ սիրվեց բոլորի կողմից: Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եւ այն մարդիկ, ում հետ ես 5 տարի աշխատել եմ, միշտ որակյալ նախագծեր են ներկայացնում հանդիսատեսին: Իսկ հիմա շարունակում են բարձր վարկանիշ ունեցող «Քույրը» հեռուստասերիալի աշխատանքները: Ինչ վերաբերում է ինձ, ապա դեռեւս հանգստանում եմ: Բայց շատ շուտով սկսվելու են Ելենա Արահակյանի նախագծի շուրջ աշխատանքները, եւ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա ինձ տեսնել հեռուստաէկրանին:
Ի՞նչ տպավորություններ ստացաք «Գեներալի աղջիկը»սերիալի նկարահանումներից:
Ես բազմիցս նշել եմ, որ հեռուստասերիալներն ինձ, որպես դերասան, մասնագիտությանս մեջ հմտանալու մի ամբողջ փորձ տվեցին: Դրանք ինձ ճանաչում բերեցին, եւ ես չեմ ամաչում այդ մասին խոսել: Կարծում եմ՝ ցանկացած մարդ ուզում է հայտնի լինել իր մասնագիտական ասպարեզում: Նաեւ հնարավորություն տվեցին շփվել տարբեր հետաքրքիր մարդկանց հետ: Եվ, իհարկե, օգնեցին հաստատվել հեռուստատեսությունում: Այժմ ինձ շրջապատում են այն մարդիկ, ում սիրում եմ: Եվ նույնիսկ հիմա, երբ արդեն միասին չենք աշխատում, ամեն դեպքում փորձում ենք չկորցնել կապը: Ինչ վերաբերում է «Գեներալի աղջիկը» սերիալին, ապա հենց այստեղ ես գտա այնպիսի հրաշալի ընկերների, ինչպիսիք են Արմեն եւ Աննա Էլբակյանները:
Հիմա Հայաստանում չեք: Պատմեք, որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղվում եւ ե՞րբ եք պատրաստվում Հայրենիք վերադառնալ:
Հիմա Մոսկվայում եմ: Գործերով եմ եկել: Հուսով եմ՝ շատ շուտով կավարտեմ բոլոր գործերս եւ կվերադառնամ ամենասիրելի եւ ամենավառ քաղաքը՝ Երեւան:
Եվա Մակվեցյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ