Ֆեն-շույի ուսմունքի հիմքում ընկած են հետեւյալ 7 հիմնական արգելքները, որոնք օգնում են մարդուն ազատվել բացասական էներգիայից եւ անհաջողություններից։
Արգելք #1. Չի կարելի է հյուրասենյակը միացնել խոհանոցին
Ըստ Ֆեն-շույ ուսմունքի՝ հյուրասենյակը մարդկանց էներգիան եւ հաջողությունները կուտակում է իր ներսում։ Եթե հյուրասենյակը միացնում եք խոհանոցին, շատ հնարավոր է, որ տան եւ ընտանիքի գլխավորի էներգիան եւ հաջողությունները հեռանան։
Արգելք #2. Հին, կոտրված եւ անպետք իրեր պահելը
Չէ որ ջարդված սպասքը եւ կոտրված ափսեները բացասական էներգիան են կուտակում իրենց մեջ, եւ դրանք կարող են այդ էներգիան փոխանցել մարդկանց։ Ըստ Ֆեն-շույի ուսմունքի՝ հին եւ անպետք իրերը անգամ կարող են վիճաբանությունների պատճառ դառնալ, ուստի այդ տեսակ սպասքից պետք է հնարավորինս արագ ազատվել։
Արգելք #3. Հին իրերի կույտեր
Անպետք իրերի կույտերը մեծ քանակությամբ բացասական էներգիա են կուտակում եւ ազդում տվյալ մարդկանց առողջության վրա։
Արգելք #4. Չորրորդ արգելքը վերաբերում է տան սանտեխնիկային եւ խողովակներին
Տան սանտեխնիկան նույնպես մեծ ազդեցություն ունի ընտանիքի անդամների ինքնազգացողության, տրամադրության, հաջողության վրա։ Հետեւաբար, ուշադրություն դարձրեք ծորակներին եւ վերանորոգեք այն։
Արգելք #5. Հայելիների դիրքը. հայելիները չպետք է արտացոլեն տան մուտքի դուռը
Դրական էներգիան սովորաբար տուն է գալիս գլխավոր մուտքից, եւ եթե հայելիները դրվում են վերը նշված ձեւով, ուրեմն էներգիան եւ հաջողությունները միանգամից դուրս են գալիս տանից։
Արգելք #6. Արգելք աստիճանների մասին
Տան մեջ առկա աստիճանների արանքում չպետք է բացվածք լինի, այլապես էներգիան կրկին տանից դուրս կգնա։
Արգելք #7. Տան մուտքի դռան վերեւում չպետք է ժամացույց կամ այլ իրեր տեղադրել
Չի կարելի տանը դռան վերեւում ինչ-ինչ իրեր դնել, քանի որ դրանք անհաջողությունների նշան կարող են լինել։
Աղբյուրը՝ esotericblog.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»