«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հոգեբանի խորհուրդները. միայնության պատճառներն ու դրանց լուծումները

18:21, 19 մայիսի

Միայնությունը մարդկային ամենամեծ վախերից է: Նույնիսկ այն րոպեներին, երբ ցանկանում ենք մենակ մնալ, չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում կողքին ոչ ոք չունենալը: Հայտնի է, որ միայնակ մարդիկ հաճախ հիվանդանում են, գրեթե չեն ժպտում, չեն ուրախանում կյանքով: Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվում եւ ինչպե՞ս հաղթահարել այդ պատնեշը: NEWS.am STYLE-ը դիմել է հոգեբան Արմեն Հովսեփյանին:

«Խոսելով միայնության պատճառների մասին, կցանկանայի կարեւոր մի փաստ ընդգծել: Ինչո՞ւ է մարդը միայնակ: Եթե փոքր-ինչ մտածենք, կհասկանանք, որ իրավիճակները, երբ մենք միայնակ ենք ոչ մեզանից կախված պատճառներով, շատ քիչ են: Օրինակ, հարկադիր միայնակ են փարոսին հետեւողը եւ մարդը, ով առանձացված ազատազրկման մեջ է: Բայց ամենից հաճախ միայնությունը մեր սեփական ձեռքի գործն է: Չե՞ք կարողանում հավատալ: Կփորձեմ ապացուցել:

Շատերը կարծում են, որ շրջապատի մարդիկ արժանի չեն իրենց ուշադրությանը, քանի որ նրանք բավարար կրթական մակարդակ չունեն, չեն համապատասխանում «միայնակ եւ անհասկանալի» կարգավիճակին կամ մտավոր ունակությունների պահանջներին… եւ, ընդհանրապես, շրջապատը չի հասկանում իրենց նուրբ էությունը: Հնարավոր է՝ այդպես է: Բայց, ամենայն հավանականությամբ, պարզապես չեք ցանկանում ուրիշների մեջ նկատել նրանց ունակությունները, նրանց ներաշխարհը: Փոքր-ինչ ավելի պարզ եղեք, այդ դեպքում կդադարեք տառապել միայնությունից, մարդիկ իրենք կձգտեն դեպի ձեզ:

Երբեմն մարդիկ միայնակ են մնում, քանի որ կարծում են, թե բոլորը ցանկանում են օգտագործել իրենց եւ ինչ-որ բան ստանալ: Նման վերաբերմունքը կապված է այն բանի հետ, որ մարդը մշտապես համեմատում է, թե որքան տվեց ինքը եւ ինչ պատասխան ստացավ: Այո՛, մեզ բոլորիս ուրիշներից եւ ընդհանրապես աշխարհից ինչ-որ բան է հարկավոր: Եվ դա նորմալ է, դրանում ոչ մի վատ բան չկա: Հարկավոր է հիշել մի պարզ ճշմարտություն. որքան շատ տաս, փոխարենն այնքան շատ կստանաս:

Նաեւ պատահում է այսպես. մարդը մտածում է, որ աշխարհում վտանգները շատ են, եւ մտնում է «վահանի» մեջ, որտեղ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում եւ ոչինչ չի կարող ցավ պատճառել: Բայց ամեն դեպքում երբեմն հարկ է լինում դուրս գալ սեփական ապաստարանից, գոնե խանութ: Եվ եթե փողոցում քայլեք կռացած, գլուխն ուսերի մեջ առած, ապա, ամենայն հավանականությամբ, շրջապատի մոտ ջերմ զգացմունքներ չեք առաջացնի: Մարդիկ սիրում են բաց եւ ընկերասեր անհատներին: Աշխարհին այլ աչքերով նայեք, դիտեք ձեր շուրջը եւ կտեսնեք, որ ձեզ շրջապատում են լավ մարդիկ, որոնք կարիք չունեն ձեզ ցավ պատճառել եւ չարիք գործել: Եթե շրջակա աշխարհի նկատմամբ վախի դեմ ինքնուրույն պայքարել չի ստացվում, դիմեք հոգեբանի օգնությանը, եւ որոշ ժամանակ անց աշխարհին կնայեք այլ աչքերով, այդ ժամանակ էլ միայնությունը կնահանջի:

Ինչ-որ մեկը միայնակ է, որովհետեւ վախենում է կապ հաստատել մարդկանց հետ՝ կասկածելով, որ իրեն անպայման կծաղրեն: Բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա ձգտեք ձեր մեջ ուժ եւ հումորի զգացում գտնել, որպեսզի մյուսների հետ ծիծաղեք ինքներդ ձեզ վրա: Եթե անեք այդ, շրջապատի հետ «նույն նավակում» կհայտնվեք: Իսկ մարդը, ով կարողանում է եւ չի վախենում ինքն իրեն ծաղրել, մարդկանց ավելի է գրավում, քան ինքն իր մեջ պարփակված եւ միշտ ուրիշներից նեղացած անձը»,- նշեց Արմեն Հովսեփյանը:

Փաստորեն, մարդն ինքն է իր միայնությունը ստեղծում: Եվ այստեղ անլուծելի ոչինչ չկա: Հարկավոր է միայն հասկանալ՝ ինչ պատճառով եք միայնակ, ուժ հավաքել եւ վերանայել կյանքի, ինքներդ ձեր եւ շրջապատի հանդեպ հայացքները: Այդ դեպքում միայնության ուրվականը շատ շուտով կդադարի ձեզ հետապնդել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել