Անցած անգամ ես՝ Լիանաս, այցելել էի Կոնդ եւ համոզվեցի, որ կիսավեր ու քայքայված շինություններ կան ոչ միայն Մումբայում կամ Ռիոյում, այլեւ Երեւանում:
Ես վստահ եմ, որ Կոնդի կյանքի անտանելի պայմաններն ազդել են ոչ միայն ինձ վրա, այլ նաեւ, հաստատ իրենց փոքրիկ հետքն են թողեց յուրաքանչյուր ընթերցողի հոգում:
Մենք շարունակում ենք մեր փոքրիկ ճանապարհորդություններն այն համայնքներով, որոնք չնայած ոչնչի փորձում են պահպանել այդ հին, սակայն հաճելի մթնոլորտը: Այդ իսկ պատճառով էլ մենք այստեղ ենք՝ Սարի Թաղում:
Այս վայրը գտնվում է քաղաքի կենտրոնից քիչ հեռու, չնայած բարձրանալով այստեղ, չեք էլ կարող պատկերացնել, թե որքան մոտ եք «քաղաքակրթությանն» ու կյանքի ընդունված եւ նորմալ պայմաններին:
Կիսավեր տներն ուղղակիորեն կորում են նեղլիկ փողոցներում: Այս վայրն ավելի շատ հիշեցնում է փողոցների փոքրիկ լաբիրինթ՝ փոքրիկ տնակներով, որոնք վաղուց ապրել են իրենց կյանքը:
Թափանցելով փողոցների խորքն ինձ մոտ առաջացավ մեկ հարց. «Որքա՞ն վաղուց է այստեղ ասֆալտ արվել»: Եվ այս հարցի պատասխանը ես ստացա անմիջապես:
Ութը տարվա ընթացքում որոշ բնակիչներ 16 անգամ դիմում են ներկայացրել քաղաքապետարան՝ իրենց համայնքում ասֆալտը վերանորոգելու համար, սակայն, անօգուտ, նշեց Սարի Թաղի բնակիչներից մեկը:
Նրա խոսքերով, իրնց դիմումները քաղաքապետարանը մերժել է, ավելացնելով, որ իրենց համայնքի ճանապարհների վերանորոգումը շատ թանկ հաճույք է:
Սակայն, այդ ամենը դեռ ոչինչ: Բայց ինձ բախտ վիճակվեց իմանալ, նաեւ, որ դպրոցահասակ երեխաները դպրոց են գնում աղբակույտերի միջով, լքված տների կողքով, քանդքնդված փողոցնորով ու մութ խաչմերուկներով: Այս ամենն էլ այն պարզ պատճառով, որ դպրոց տանող այլ ճամապարհ չկա:
Հ.Գ. Խմբագրությունն իր կողմից ցանկանում է հավելել, որ եթե հին կառավարությունը ուշադրություն չէր դարձնում Սարի Թաղին ու Կոնդին, ապա դա մեծ սխալ էր: Այս համայնքները կարելի է կարգի բերել, ինչպես վրացիները կարգի բերեցին Հավլաբարը՝ այն դարձնելով Թբիլիսիի զբոսաշրջիկների մաենաշատ այցելած վայրը: Քանի որ, արդեն Երեւանի կենտրոնում հին Երեւանից գրեթե ոչինչ չի մնացել, ապա Կոնդն ու Սարի Թաղն արժանի են ուշադրության եւ տուրիզմով զբաղվող պատկան մարմինները ցանկալի է չշարունակեն իրենց գործունեությունը միայն Հյուսիսային Պողոտայում փառատոններ ու համերգներ կազմակերպելով, այլ նաեւ իրենց ներուժը օգտագործեն, որպեսզի վերականգնեն գոնե քաղաքի այս երկու համայնքները, որտեղ մարդիկ կկարողանան ապրել 21-րդ դարին համապատասխան, իսկ զբոսաշրջիկներն էլ կզգան ողջ սերն ու ջերմությունը, որը կա այդ համայնքների բնակիչների մոտ:
Հատուկ «շնորհակալություն» Երեւանի քաղաքապետարանին այս երկու համայնքներին հատկացրած «ուշադրության» համար…
Հեղինակներ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինիավկսի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ