1. Տղամարդու առջեւ յուրահատուկ կերպով հայտնվելը
Կլեոպատրան շատ լավ հասկանում էր, թե որքան կարեւոր է առաջին տպավորությունը։ Թույլ, անօգնական, թշանմիների կողմից հետապնդվելով նա անսպասելիորեն հայտնվեց Կեսարի ոտքերի առջեւ՝ «դուրս գալով հաստ կտորի ծալքերից»։
Մի կողմից՝ դա հարկադրված միջոց էր։ Կլեոպատրային իսկապես հետապնդում էին, եւ պոտենցիալ պաշտպանի մոտ նա կարող էր հայտնվել միայն խորամանկ միջոցով։
Մյուս կողմից՝ Կլեոպատրան վարպետորեն իրադրությունն իր օգտին օգտագործեց եւ կարողացավ միանգամից գրավել նրան, ով կարող էր իրեն պաշտապանել։
2. Ցանկասիրություն
Կլեոպատրան գիտեր սիրային խաղերի արժեքը։ Նրա «զինանոցում» շատ միջոցներ կային, որոնք նա չէր ամաչում կիրառել։ Իր սիրեկանների համար Կլեոպատրան վայելքների ու հաճույքի անսպառ աղբյուր էր։ Սակայն այդ հմտությունները նա խելամտորեն էր օգտագործում։ Նա հաշվարկում էր, թե երբ է անհրաժեշտ տրվել կրքերին, երբ՝ ոչ։
Բացի այդ, Կելոպատրան հումորի շատ լավ զգացում ուներ եւ արհեստավարժ սիրուհուց հեշտությամբ վերածվում էր ուրախ զրուցակցի։
3. Տոնի մարմնավորում
Կլեոպատրան չէր կարող թույլ տալ, որ սիրեկաններն իրեն որեւէ բացասական բանի հետ ասոցացնեն։ Այդ պատճառով տեսնելով, որ իր տղամարդը լավ տրամադրություն չունի, Կլեոպատրան անհետանում էր նրա տեսադաշտից։
Իսկ ավելի ուշ՝ հարմար պահի, նա կամ գովաբանում կամ մխիթարում էր իր տղամարդուն։
Որպես գովաբանություն կամ մխիթարանք ծառայում էին գինին, խաղերի ու տոների վերաբերյալ գաղափարները։
Այսպիսով, Կլեոպատրան տղամարդու առջեւ չէր հայտնվում, երբ վերջինը զայրացած էր եւ միշտ ասոցացվում էր ուրախության, ներդաշանակության ու հանգստի հետ։
4. Ռիսկի դիմելու պատրաստակամություն
Համարձակությունը գրավիչ կնոջ անքակտելի մասնիկն է։
Իր համարձակությունը Կլեոպատրան հմտորեն մատուցում էր «տարբեր մածուկներով»։
Մի մասի համար նա համարձակ դաշնակից էր, մյուսների համար՝ հպարտ թագուհի, ով իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք էր պահանջում։ Նրա այս հատկությունը մեծ դեր խաղաց Անտոնիոսի հետ պատմության մեջ։
Կլեոպատրան վճռականորեն մերժում էր Անտոնիոսի՝ նրա պալատ ներկայանալու պահանջները։ Սակայն հետագայում, որպես հմուտ քաղաքական գործիչ, նա պատասխան հրավեր ուղարկեց եւ այնպիսի յուրահատուկ հանդիպում կազմակերպեց, որ Անտոնիոսը չէր կարող չսիրահարվել այդ վճռական կնոջը, որը չխոնարհվեց, սակայն իսկապես արքայական ուշադրություն ցուցաբերեց։
5. Սեր՝ հաղթողների նկատմամբ
Կլեոպատրան միշտ ձգտել է լինել միայն հաղթողների կողքին։
Իսկապես՝ ի՞նչ օգուտ տղամարդուց, որը նրան չէր կարող տալ անհրաժեշտ իշխանությունը կամ արժանի դիրքը։
Իր արքայական ծագումն ու բնույթը Կլեոպատրան միշտ ամեն ինչից վեր էր դասում։
Հնարավոր է՝ նա չպետք է ծայրահեղությունների մեջ ընկներ, սակայն առողջ հաշվարկը նրան թույլ էր տալիս երկար ժամանակ բարձունքում լինել։
Կլեոպատրան վերջին փարավոնն էր։ Նա առաջին կին քաղաքական գործիչն էր, դիվանագետ, մաթեմատիկոս, քաղաքագետ։ Նա ուներ այն ամենը, ինչ ցանկանում էր՝ սեր, իշխանություն, հարստություն, դիրք։ Նա գիտեր մեկ խորամանկություն՝ «Նպատակին ավելի հեշտ է հասնել նրան խաբելու պարագայում»։
Ըստ MoiMozg-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ