Մեր քաղաքում այս ամառը շատ հետաքրքիր է անցնում։ Ցերեկը շոգ է, երեկոյան՝ հով , կարելի է ֆուտբոլ դիտել ու վայելել աշխարհի առաջնության խաղերը։ NEWS.am STYLE-ը շարունակում է պատմել մեր մայրաքաղաքում այս շաբաթ ծրագրված հետաքրքիր իրադարձությունների մասին ու իհարկե առաջինն, ինչ խորհուրդ ենք տալիս դիտել՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է երեւանյան փաբերում, նախ ուրախ է անցնում, եւ հետո՝ շատ հետաքրքիր։
Հունիսի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Բարեկամություն» պետական պարային անսամբլի ելույթը։ Այն սկսվելու է երեկոյան ժամը 7-ին, տոմսերի արժեքը 1500-5000 դրամ։
Հունիսի 28-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգրասրահում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում ելույթ կունենա օպերային աշխարհահռչակ երգչուհի Լիանա Հարությունյանը։ Համերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Տոմսերի արժեքը 3000-15 000 դրամ։
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես էգալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի եւ Պուչինի, ինչպես նաեւ ֆրանսիական, ռուսական եւ կամերային երաժշտության լայն երկացանկ: Ծնված եւ նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում:Երգչուհու աստղային վերելքի սկզիբնէ դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի եւ Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին`Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:
Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, ՍանՖրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ եւ նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:
«Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագան եւ գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Իսկ հուլիսի 1-ին KAMI Music Club ակումբում ելույթ են ունենալու Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը։ Տաղանդավոր արտիստները կկատարեն հայկական երգերի քավերներ։ Համերգը սկսվելու է 21։30-ին, տոմսերի արժեքը 8000-12 000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ