NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
«Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Ըստ իս, դա մոլորություն է, որին ես չեմ հավատում, քանի որ հոգու վերքը ոչ միայն երբեք չի բուժվում, այլեւ անվերջ բորբոքվում է եւ չսպիացող վերքի նման արնահոսում ու մրմռում: Եթե ժամանակին այն բոցկլտացող կրակի նման վառվում էր ու այրում ներսս, ապա հիմա հանգած օջախի նման մխում է եւ խեղդամահ անում ինձ: Դրան գումարվում է նաեւ կարոտը, որը խեղճացնում է, ծնկի բերում եւ թեւաթափ անում ինձ:
Մյուս կողմից էլ գիտակցությունս անընդհատ ստիպում է սթափվել, քանի որ պատասխանատու եմ երեխաներիս համար եւ իրավունք չունեմ թուլանալու՝ էլ ավելի չխորացնելու նրանց ցավն ու վիշտը: Բայց ուժերս կամաց-կամաց լքում են ինձ, որովհետեւ շատ դժվար է միայնակ դիմակայել ցավին, վշտին, տառապանքին: Որովհետեւ անզորությունից ուզում եմ գոռալ, ճչալ, ոռնալ, ուզում եմ մատներով քանդել քո վրայի հողը, ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ չեմ կարող ապրել առանց քեզ, որ սիրում եմ քեզ, որ կյանքս անիմաստ է առանց քեզ, որ հավերժություն դարձած քո կյանքով դու դավաճանեցիր մեզ, որի համար երբեք չեմ ների քեզ: Չեմ ների, որ կյանքս ակամայից բաժանվեց երկու փուլի՝ «մինչեւ» եւ «հետո», որտեղ «մինչեւ»-ը թեեւ ծանր էր ու դժվար, բայց, միաժամանակ, երջանիկ եւ ուրախ էր: Անհոգ չէր, բայց իմաստալից էր: Իսկ «հետո»-ն դարձավ անտանելի, որովհետեւ մնացի մենակ՝ մասնատված, կիսատ մնացած կյանքով, որովհետեւ հիմա շնչում եմ միայն մեկ թոքով, սրտիս փականներից միայն երկուսն են գործում, ուղեղիս միայն մի կիսագունդն է մտածում:
Այսքանից հետո, ինչպե՞ս է, որ ժամանակը կարող է բուժել կամ ամոքել վերքը, եթե տարիների ընթացքում այն ավելի է խորանում ու անասելի ցավ պատճառում:
Ալլա Ա.
Հ.Գ. Շնորհակալություն, որ արտահայտվելու հնարավորություն ընձեռեցիք ինձ, քանի որ այս յոթ տարիների ընթացքում առաջին անգամ բարձրաձայն մտածեցի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր