Ինչպես ամեն սեզոնից առաջ, այս անգամ էլ՝ մինչ աշնան մեկնարկը NEWS.am STYLE-ը փորձել է պարզել, թե որոնք են լիելու աշնան գլխավոր անտիթրենդները՝ հագուստի պարագաներ եւ աքսեսուարներ, որոնք ձեզ հաստատ պետք չեն գա գալիք սեզոնին, որովհետեւ նորաձեւությունից դուրս կհամարվեն:
Թեմայի շուրջ զրուցել ենք դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հետ, որի խորհուրդների օգնությամբ կարող եք կարգի բերել ձեր զգեստասպահարանները ու սպասել աշնան գալստյանը:)
«Անտիթրենդները հետեւանք են հետեւյալ հիմնական պորցեսների. առաջին դեպքում անտիթրենդ է դառնում այն, ինչ նախորդ սեզոններին այնքան շատ է տարածվել, որ, կարծես տվյալ պահին «իր կյանքի բոլոր էտապներն ապրել է եւ ժամանակն է հեռանալու»: Եվ մյուս դեպքում փոփոխվում է ոգեշնչումը, «դարի ոգի» են ասում, չէ՞ որ նորաձեւությունը իրականում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, նոր գաղափարախոսությունների, արժեհամակարգի, մեր միջավայրի հետ փոխհարաբերությունների և ընդհանրապես աշխարհընկալման տվյալ ժամանակահատվածի արտացոլումն է (ես ասում եմ գեղարվեստական դրսեւորմամբ), որը ինչ-որ տեղ «մերժում է» նախորդ դրսեւորումների մի մասը»,-պարզաբանեց Թերեզան:
«Նախ խոսենք ընդհանուր դրսևորումներից եւ հետո գանք կոնկրետ օրինակների:
Նորաձևությունը այս սեզոնին գալիս է ամբողջությամբ մերժելու «տիկնիկ» վիճակները: Այսինքն, այն դեպքերը, երբ ամեն ինչ նյարդացնելու աստիճանի գծած է եւ համադրած: Օրինակ, երբ կրում ես մարմինը ընդգծող չափազանց կանացի զգեստ եւ համադրում նույն դասի աքսեսուարներով ու կոշիկներով: Հիմա «պահանջն» այլ է, շատ կանացի, նուրբ զգեստը պետք է համադրել ավելի կոպիտ կոշիկների, աքսեսուարների հետ եւ հակառակը, շատ նուրբ, կանացի կոշիկներն ու աքսեսուարները համադրել ջինսերի, ավելի դեպի սպորտային ոճի, կամ ոչ այդքան կանացի հագուստի հետ:
Անընդունելի է դառնում նաեւ առօրյայում նկատելի դիմահարդարումն ու շատ խիստ հարդարված մազերը:
Կարելի է նաեւ ձևակերպել այսպես, որ պետք չէ ձգտել ամբողջությամբ մանեկենից հագնվել: Դա չափազանց մտածված է ու ճիշտ, ինչն այս սեզոնին ամենաագրեսիվ անտիթրենդներից է: Ընդհակառակը, նորաձևությունը այսօր պահանջում է ստեղծագործ մոտեցում և թեթեւակի անփութություն»,-նշեց նա՝ անդրադառնալով այն կոնկրետ բաղադրիչներին, որոնք 2018 թ-ի աշնանը անտիթրենդ են համարվելու:
«Եթե ուզում եք նորաձեւության տեսանկյունից ժամանակին համընթաց քայլել, ապա պետք է այս սեզոնի զգեստապահարանից վերջնականապես հանեք ամբողջովին «նստացրած՝ թե՛ ուղիղ, եւ թե՛ գոտկատեղից ներքեւ լայնացող աշնանային վերարկուները՝ դրանք փոխարինելով ավելի լայն թույլ ձեւվածքներ ունեցողներով: Վերջիններիս՝ կերպարից կախված, արդեն կարող եք գոտկատեղի մասում ընդգծել գոտիով, և ավելին ասեմ, մի քանի գոտիներով: Սա համարվում է սեզոնի զարգացող թրենդներից մեկը:
Անտիթրենդ է համարվում նաև ծնկներից քիչ վերև կամ ներքեւ վերարկուն, փոխարենը պետք է ընտրել կամ կարճ կամ երկար տարբերակները: Սա այն դեպքերից է, երբ «ոսկե միջինն» այդքան էլ լավ լուծում չի:
Իրենց արդիականությունը կորցրել են նաև թույլ ձեւված պիջակները, կարդիգանները: Դրանք իրենց տեղը զիճում են ավելի ամուր, տղամարդու պիջակ հիշեցնող ձեւվածքներին: Եվ շատ պատշաճ կդիտվեն հենց այս պիջակներով արված կերպարները:
Առաջիկա սեզոնին նորաձևությանը խիստ հետեւողների կերպարներում չեք հանդիպի նաեւ դեռ նախորդ աշնանը այդքան նորաձեւ հաստ գործվածք-թելերից ժակետները: Նրանք իրենց տեղը զիջում են, օրինակ,կաշվին, լաքին…
Պատռված, կամ շատ ձիգ, մարմինը ընդգծող ջինսե տաբատներ, վառ արտահայտված ասեղնագոծությամբ հագուստ՝ ահա առավել շեշտադրվող անտիթրենդները առօրյա կերպարներում: Այստեղ ձգտումները դեպի ավելի դասական եւ մինիմալիստական լուծումներն են: Այնպես, որ, գրեթե, բավարար է ունենալ բազային զգեստապահարան, համադրել նորովի, նորաձեւ աքսեսուարներով եւ վերջ, թրենդային կերպարը պատրաստ է:
Առօրյա կերպարներում այլևս նորաձեւ չի համարվում թավշյա գործվածքի օգտագործումը, փոխարենը առավել կիրառելի է դառնում տրիկոտաժը: Զուգահեռ անտիթրենդ է դառնում տարբեր տեսակի նկարարազարդումներով և պատկերներով պրիտները, փոխարենը ամենանհավանական դրսևորումներով շարունակում է տարածվել ու զարգանալ լոգոմանիան:
Մասնակի կերպով իր դիրքերն է զիջում նաեւ գիշերանոցային ոճը, մասնավորապես այս շարքից՝ տոպերը, բլուզները, զգեստները: Նույն ոճի տաբատ և պիճակ համադրությունը դեռ շարունակում է մնալ թրենդների շարքում, իհարկե, ոչ այն նույն հնչեղությամբ, որքան նախորդ սեզոններին էր:
Դպոցական պայուսակ հիշեցնող րյուգզակները նույնպես անտիթրենդ կհամարվեն: Աստիճանաբար այդ շարքին կդասվի նաեւ գոտի պայուսակը:
ֆեդորա գլխարկները, բերետներ, կեպերը պետք կլինի խնամքով պահել, որպեսզի մի քանի սեզոն հետո նորը գնելու անհրաժեշտություն չառաջանա: Վերջիններս, լինելով ավելի շատ բազային զգեստապահարանի բաղադրիչ, չեն կարող անվերադարձ հեռանալ նորաձեւությունից: Պարզապես այս սեզոնին նախորդին չափից շատ կիրառվելու հետեւանքով՝ կդիտարկվեն որպես անտիթրենդ»:
Դե ինչ, սրանք սեզոնյի անտիթրենդներն էին: Սակայն չպետք է մոռանալ, որ ամեն սեզոն ունենում է նաեւ նոր թրենդներ: Դրանց վերաբերյալ նյութը կներկայացնենք ավելի ուշ:)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում