Ապահարզանի եւ ունեցվածքի բաժանության հետ կապված մի շարք սկանդալներից հետո, թվում է, որ Արմեն Ջիգարխանյանի գործերը կլավանան: Արմեն Ջիգարխանյանի տնօրինության տակ գտնվող թատրոնը բացել է 23-րդ թատերաշրջանը եւ պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի պիեսի հիման վրա բեմադրված «Մոլեր» ներկայացման պրեմիերային: «КП»-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պատմել է, թե ինչպես է նա այժմ ապրում եւ ինչ դասեր է քաղել ընտանեկան նախկին անհաջող փորձերից:
Արմեն Ջիգարխանյանը չի գանգատվում առողջությունից, հիանալի տեսք ունի: Նախկին կականց եւ ապրումների մասին չի հիշում: Ընդհանրապես զգացմունքայնությունը նրա մասին չէ: Նա նույնիսկ թատերական նշաններին չի հավատում:
«Բացարձակապես չեմ հավատում ոչ մի նախանշանի: Թատրոնում ընդունված է, որ պրեմիերայից առաջ չի կարելի կտրել մազերը: Իսկ ես, ընդհակառակը, եւ՛ մազերս եմ կտրում, եւ՛ սափրվում եմ: Նախանշանները՝ հիմարություններ են: Պետք է գնալ եւ աշխատել, - վստահ է Ջիգարխանյանը: - Արտիստները, որոնք փորձում են ներկայացումները, անում են դա շատ լավ: Ես նրանցից գոհ եմ: Դա շատ բարդ է. Ձեր աչքերի առաջ նրանք դառնում են ուրիշ մարդիկ»:
82-ամյա դերասանը հայտնել է նաեւ, թե ինչու չի տեղափոխվել ԱՄՆ:
«Կար ժամանակ, երբ ես փորձել եմ աշխատել ԱՄՆ-ում: Ունեի այդպիսի ցանկություն: Կար ժամանակաշրջան, երբ հաճախ էի մեկնում Ամերիկա: Մտածում էի, որ մեկնում եմ ընդմիշտ: Այնտեղ, Դալլասում կար պրոֆեսիոնալ թատրոն: Ես ցանկանում էի այնտեղ աշխատել, եթե ոչ արտիստ, ապա՝ ռեժիսոր: Դա շատ հարմար է. Աշխատես այնտեղ եւ վերադառնաս Մոսկվա: Միամտորեն կարծում էի, որ ժամանակի ընթացքում անգլերեն կխոսեմ առանց ակցենտի:
Ոչինչ չստացվեց: Չստացվեց նույնիեսկ ներկայացում բեմադրել: Գիտես, ինչու՞ չստացվեց: Բանն անգամ լզվի մեջ չէ: Ամերիկացիներն ունեն բացարձակ այլ մտածելակերպ, այլ ուրախություններ, այլ տխրություններ:
Մենք եւ նրանք շատ տարբեր կենդանիներ ենք: Հետաքրքիր բան. Ես ազգությամբ հայ եմ, կայքիս մեծ մասն ապրել եմ Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Մոսկվայում:
Հետո Ամերիկան էր: Իսկ ի՞նչ է հետո: Պետք է մի տեղ շարժվել: Ու՞ր: Ես չգիտեմ… Երբ հիսուն տարի առաջ Երեւանից տեղափոխվեցի Մոսկվա, իմ ընկերնեից ինչ-որ մեկն ինձ խորհուրդ տվեցին փոխել ազգանունս: Կարծեմ ավելի լավ հնչելու, թե այլ բանի համար: Եվ մտածեց այսպիսի տարբերակ: Ջիգյար հայերեն նշանակում է լյարդ (печень): Իմ ընկերն ասաց. Կլինես Պեչենկին կամ Խան» (ազգանվանս վերջավորության համաձայն), - պատմել է արտիստը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես