Ինչպես արդեն հայտնի է բոլորին, սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի է ունենալու Comedy Club փառատոնը, որի ընթացքում նկարահանվելու են շոուի թողարկումները՝ ТНТ հեռուստաընկերության համար: Արդեն Երեւան են ժամանել Comedy Club-ի բոլոր աստղերը՝ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ (արդեն մայրաքաղաք է ժամանել նաեւ Գարիկի կինը՝ Ժաննա Լեւինան):
Մենք արդեն ձեզ ներկայացրել ենք Պավել Վոլյայի հետ անցկացրած հարցազրույցը, իսկ այժմ հերթը շոուի մեկ այլ մեգաաստղինն է, մեգատաղանդավոր Գարիկ Խարլամովինը:
Գարիկ Մարտիրոսյանի կինը Միխայիլ Գալուստյանի հետ ժամանել են Երեւան, ինչի մասին Ժաննա հայտնել է իր Instagram-ում:
Սակայն, Գարիկ Խարլամովի դեպքում մեզ հետաքրքրում էր միայն մեկ հարց, ամենագլխավոր հարցը, հարց, որն անհանգստացնում է Սարտրի ժամանակաշրջանի էկզիստենցիալիզմի հետեւորդներին, հարց, որի մասին մտածում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն առավոտ լոգանք ընդունելիս, հարց, որը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի գիտակներին փակուղու առջեւ է կանգնեցնում, հարց, որը հնչում է պինգվինների կողմից Անտարկտիդայում ցույց անելիս, հարց, որը մինչ այժմ այլմոլորակայինները չեն կարողացել լուծել եւ այդ իսկ պատճառով որոշ ժամանակով դադարեցրել են «Աստղային պատերազմները», որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում:
Քաջատեղյակ լինելով ուտելիքի հանդեպ Գարիկի տածած սիրո մասին, մանավանդ հայկականի, տիեզերքի կարեւորագույն հարցը հնչում է այսպես.
Գարիկ, խորովա՞ծ, թե՞ տոլմա:
- Ես թողել եմ ուտելը, - պատասխանել է Գարիկը՝ ամեն ինչ դնելով իր տեղը եւ մեզ շոկի է ենթարկել:
Իսկ, թե որքան է սիրում Գարիկը Հայաստանը եւ մնացած հարցերին նա կպատասխանի սեպտեմբերի 15-ի եւ 16-ի մեր ուղիղ եթերների ընթացքում:
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը