Եվ այսպես, իմ չինական, ավելի ճիշտ պեկինյան գրառումները շարունակվում են։ Այսօր կարճ եւ արագ կպատմեմ, թե ինչին ուշադրություն դարձնեք ուղեւորության ընթացում։
Գնացինք։ Եթե դուք գնում եք հանգստանալու եւ տուր-ուղեւերությունը նախատեսում է շքեղ հյուրանոց , ապա ձեր մոտ ամեն ինչ կարգին է։ Իսկ եթե մտադիր եք մնալ հոսթելում ու բնակարանում եւ շատ քայլել Պեկինով, ապա սա այն է, ինչ ձեզ հարկավոր է։
Ամենակարեւորը դեղերն են, որոնք դուք պետք է օգտագործեք։ Ավելի լավ է վերցրեք ձեզ հետ։ մայրաքաղաքում շատ դեղատներ կան, սակայն ձեր անգլերենը չի բավականացնի, իսկ դեղատան աշխատակիցները շատ բարի մարդիկ են, սակայն անգլերենով ձեզ ոչ ոք ոչինչ չի բացատրի, այնպես որ կարող են չհասկանալ, թե ինչ եք դուք ցանկանում, նույնիսկ եթե օգտագործեք օնլայն թարգմանություն։
Հասկանալով, որ ձեր ինչ-որ տեղը ցավում է, կարող են ձեզ պեկինյան դեղամիջոց տրամադրել, որի վրա չինարեն է գրված եւ չշփոթեք չափաբաժինը)))) Եթե դուք մրսած եք եւ ձեզ տվել են կանաչ փաթեթավորմամբ շագանակագույն փոշի, ապա չպետք է ամբողջը դատարկել եռման ջրով լի բաժակ, դա եռակի չափաբաժին է, պետք է այն բաժանեք երեք մասի։ Այնպես որ զգույշ եղեք։ Փորձված է))))
Չինական խոհանոց։ Դուք պետք է պատրաստ լինեք հաղթահարել չինական խոհանոցի կարծրատիպերը, որոնք կարծում եք, որ գիտեք միայն նրա համար, որ դուրս չեք գալիս Երեւանում գտնվող չինական ռեստորաննրից։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի չինական խոհանոցի հետ․ նույն ինչ արտասահմանցիներին հիմարացնելը։ Քեզ սիրահարենելու տարբերակ է))))
Որպես չինական խոհանոցի երկրպագու՝ կարիճներից մինչեւ ամեն տեսակի լապշա (բացի այն, որ ականջներից են կախում), խորհուրդ եմ տալիս ձեր հետ վերցնել թունավորման դեմ ինչ-որ բան, որովհետեւ մասամբ մենք թերագնահատում ենք մեր օրգանիզմը։ Փորձեք բոլոր տեսակի նուդլները, պելմենիները, պեկինյան բադերը եւ պեկինյան ապուրները։
Գաստրանոմիական դրախտն այս քաղաքում ապահովված է։
Նախօրոք սովորեք օգտվել փայտիկներից, ես ձեզ եվր մի ասեք, թե եկել եք վայրի երկիր, որտեղ չեն կարողանում ուտել պատառաքաղով, մի մոռացեք, որ եկել եք այն երկիրը, որը աշխարհին նվիրել է հայելի, պաղպաղակ, լապշա, զուգարանի թուղթ, ատլաս, պելմենի եւ շատ այլ բաներ։ Պեկինում կարելի է ուտել եւ 20 յուանով (3 դոլար), կարելի է նաեւ եւ 50-ով, եւ 100-ով։ Բոլոր տարբերակներ ընախատեսված են)))
Եվ ամենակարեւորը քաղաքում շրջեք մետրոյով։ Ժամանակակից, հանգիստ, անձայն, սա ձեզ համար երեւանյան մետրոյի վագոնների աղմուկը չէ ականջներում։ Պեկինում հարմարավետ է օգտվել մետրոյից, մի վախեցեք մարդկանց քանակից, ամեն ինչ հաշվարկված է եւ խառնաշփոթ չի լինում։ Ամենուր կանգնած են մարդիկ, որոնք ձեզ ցույց կտան ճանապարը, եւ չվախենաք, որ ձեզ ստուգեն, ինչպես օդանավակայանում, քանի որ անվտանգությունն ամեն ինչից վեր է։ Փոխարենը դուք արագ տեղաշարժվում եք ժամանակակից անձայն վագոններով։
Պեկինի այգիները պարտադիր վայր են, որտեղ պետք է լինեք, որպեսզի տեսնեք մարդկանց բազմություն, որոնք պարում են, զրուցում, երգում, թայ ցզի-ով են զբաղվում, ջրով գեղագրությամբ են զբաղվում հատակին եւ ընդհանրապես պետք է տեսնել այգիները, որպեսզի հասկանալ, թե ինչ է դա։ Քանի որ Պեկինում ջրի հետ կապված խնդիրներ կան ձեզ հետ ջրով լի տարա վերցնեք, որպեսզի այնտեղ լցնեք տաք ջուր եւ խմեք, թե չէ ամեն քայլափոխին ջուր եւ հյութեր գնելով դուք կքայքայվեք)))
Այգիներում տիրում է մաքրություն եւ ծառերի վրա փակցված են տարբեր գույների ցուցանակներ։ Յուրաքանչյուր գույն համապատասխանում է ծառի տարիքին՝ 50, 100, 200 տարեկան։ Ծառ կոտրելն արգելվում է, փորձեք միայն, դա ձեզ համար Դիլիջանի անտառները չեն։
Եվ ի դեպ, Պեկինի աղտոտված օդի մասին տեղեկությունները չափազանցեցված են։
Այցելեք նաեւ խանութ, որտեղ բանջարեղեն եւ միրգ են վաճառում։ Գնեք եւ փորձեք այն ամենը, ինչն անծանոթ է։ Ծիծաղելի կլինի, համային բազում անակնկալներ են ձեզ սպասվում եւ ոչ միայն)))
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին