Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ծննդյան 51-ամյակն է նշում ֆրանսիացի հայտնի դիջեյ եւ պրոդյուսեր Դեւիդ Գետան: Նրա երաժշտությունը համարվում է տիեզերական, իսկ նրա երազանքներից մեկը, ինչպես ինքն է խոստովանել՝ տիեզերքում երեկույթ կազմակերպելն է: Չգիտենք՝ որքանով է հավանական իրականացնել նրա այս ցանկությունը, բայց այն, որ Գետան համագործակցել է տիեզերական հայտնիություն ունեցող աստղերի հետ, արդեն իսկ փաստ է: Նա համատեղ ստեղծագործություններով ներկայացել է Ջեսի Ջեյի, The Black Eyed Peas խմբի, Ռիհաննայի, Էյքոնի, Քելլի Ռոուլանդի, Լիլ Ուեյնի, Մադոննայի, Փիթբուլի, Սիայի, Սնուփ Դոգի եւ այլ կատարողների հետ:
2011 թ-ին Դեւիդ Գետան Dj Magazine-ի վարկանիշով ճանաչվել է աշխարհում համար առաջին դիջեյը, իսկ անցած տարի՝ նույն ամսագրում Գետան լավագույն դիջեյների 7-րդ հորիզոնականում է եղել:
Այսօր Դեւիդ Գետան շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի ու պահանջված դիջեյների շարքում, սակայն մի առիթով հանրահայտ երաժիշտը խստովանել է. «Ես սա չեմ անում փողի կամ լավ վաճառքի համար, ես պարզապես ցանկանում եմ ստեղծել բիթեր»:
Դե, որ այդպես է՝ NEWS.am STYLE-ն առաջարկում է օրվա ռիթմեը վայելել Դեւիդ Գետայի տիեզերական բիթերի ներքո: Ներկայացնում ենք նրա լավագույն բիթերից 5-ը:
Լուսանկարները՝ Դեւիդ Գետայի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով