NEWS.am STYLE-ը շարունակում է գրել Ուկրաինայում ապրող տաղանդավոր, հայ դիզայներ՝ Հայկ Ավանեսյանի մասին, որը երեկ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ներկայացրել է «Չորս եղանակ» հավաքածուն։
«Երբ Հայաստանում էի, շատ էի քայլում, նայում։ Հաճախում էի վայրեր, որտեղ գորգ էին գործում եւ վաճառում դրանք։ Նայում էի, ոգեշնչվում եւ հետաքրքրվում էի։ Շատ զարդաքանդալներ կային շենքերի վրա, գեղեցիկ զարդաքանդակներ եմ հանդիպել Հանրապետության հրապարակում։
Ուսումնասիրել եմ եկեղեցիների պատերը, ծատ գեղեցիկ նախշեր եւ որմնանկարներ։ Եվ նվեր եմ ստացել երկու գիրք, մեկը հայկական որմնանկարների մասին, մյուսը՝ հայկական տառերի հետաքրքիր մատուցում։
Մենք շատ ենք օգտագործում ասեղնագործությունը։ Մտածում եւ վերամշակում ենք բազմաթիվ նկարներ եւ նախշեր։ Այս տարի ես ցանկացա, որպեսզի դա լինի մերը։ Ցանկանում եմ, որպեսզի մեր հաճախորդներն ու աստղերը կրեն հայկական զարդանախշերով զգեստներ։
Սակայն ցանկանում եմ նշել, որ ազգային հագուստ չի լինելու։ Հավաքուն ներառում է իրեր, որոնք ունեն հայկական զարդանախշերից վերցված դետալներ։ Ինչ-որ տեղ փոխել ենք գույնը, ինչ-որ տեղ՝ ձեւը, ինչ-որ բան ավելացրել կամ հանել ենք։ Սա լինելու է ժամանակակից մատուցում, այն է՝ իմ ոճով, - ավելի վաղ հայտարարել էր Հայկը՝ մեզ հետ զրույցի ժամանակ։
Դիզայները, որը միշտ իր ստեղծագործություններում հատուկ նշանակություն ու տեղ է հատկացնում ձեռքի աշխատանքին՝ գործվածքին։ Այս անգամ նա ոգեշնչվել է հայկական գորգերի տարբեր նախշերից, պատկերներից, դետալներից, ինչպես նաեւ ճարտարապետական քանդակներից։
Երաժշտական մթնոլորտն ապահովել է Ուկրաինայի ամենահայտնի դիջեյներից մեկը՝ DJ Light-ը։
Ցուցադրություն բացել է «Միսս Ուկրաինա-Աշխարհ»՝ Կարինա Ժոսանը։
Հյուրերի ցանկում եղել են՝ Նիկոլայ Տիշենկոն, Ալլա Բարանովսկայան, MARUV-ը, Աննա Դոբրիդնեւան, Alyosha-ն, Տարաս Տոպոլյան, Օլգա Ջարտին, Կատերինա Օսադչայան, «Միսս Ուրաինա 2016» Ալեքսանդրա Կուչեչենկոն, «Միսս Ուրաինա 2017» Պոլինա Տկաչը, մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, ֆուտբոլիստ Դանիլո Նեվեսը եւ շատ այլ հայտնիներ։
Դիզայների մամուլի ծառայություն
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)