Թեթեւ, սահուն կտորներ, հիանալի ձեւվածք, քարեր, փայլեր, բանտեր, արծաթափայլ եւ ոսկեփայլ թելեր, անսպասելի գունային եւ ոճային որոշումներ․ այս ամենը Privé նոր նորաձեւության բուտիկում (ֆրասերենից թարգմանաբար նշանակում է սեփական), որի բացումը տեղի է ունեցել Երեւանում։
Նախագծի նախաձեռնող՝ դիզայներ Վահան Խաչատրյանի խոսքերով շեշտը դրվել է երեկոյան զգեստների վրա։ «Երեւանում կան հայ դիզայներների մի քանի բուտիկներ, որոնք մասնագիտացված են առօրյա հագուստների գծով: Իսկ երեկոյան զգեստների տեղը դատարկ է։ Որպես նույն բնագավառի ներկայացուցիչներ մենք որոշեցինք լուծել այս խնդիրը եւ այդ ողջ գեղեցկությունը հավաքել մի տանիքի տակ, այսպիսով թեթեւացնելով մեր հաճախորդների գործը», - ասեց Վահան Խաչատրյանը՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում։
Նա նշեց, որ այս նախագծում իր լուման է դրել նաեւ դիզայներ Արեւիկ Սիմոնյանը («Kivera Nanomis»), Արամ Նիկոլյանը («Nikolyan»)։ Բուտիկում ներկայացված են նաեւ նորաձեւության սիրահարների կողմից ընդունված Ֆաինա Հարությունյանի («Faina»), Harmony ապրանքանիշի եւ այլոց աշխատանքները։
Ի դեպ, գնորդների մասին։ Նրանցից շատերը դժգոհում են տեղի ֆեշն արտադրության բարձր գներից։ «Ցավոք, կա կարծիք, որ եթե հագուստը մերն է՝ հայկական, ապա այն պետք է լինի էժանագին, - նշեց Վահան Խաչատրյանը։ - Այսպիսի մոտեցումը իջեցնում է այս բնագավառում մարդկանց նվաճումները։ Ամեն դեպքում արտասահմանյան ապրանքանիշների հետ համեմատելիս այստեղի գները մատչելի են։
Որակը չի կարող էժան լինել։ Մենք փորձել ենք սահմանել բարձր չափանիշ եւ այստեղ ներկայացված աշխատանքները դրան համապատասխանում են։ Բոլոր հագուստները էքսքլյուզիվ են եւ մեկ օրինակից։ Շատ է ծավալուն դետալներով հագեցած ձեռքի աշխատանքը։ Մի խոսքով, այն մարդկանց համար, որոնք սիրում են հագնվել եւ առանձնանալ իրենց արտաքինով, գնի հարցն ակտուլ չէ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու