Մի քանի տարի առաջ կնոջ դավաճանությունը համարվում էր ինչ-որ սարսափելի եւ անհավանական երեւույթ: Բայց հիմա այս թեման այնքան արդիական է դարձել, որ, հարցումների համաձայն, տղամարդկանց 80%-ը վախենում է, որ իրենց սիրելին կդավաճանի: Ի՞նչ է կնոջ դավաճանությունը. վրեժ, թե՝ ձանձրույթ, եւ ինչո՞ւ են կանայք դավաճանում: Այս մասին NEWS.am STYLE-ը զրուցել է ընտանեկան հոգեբան Ելենա Թովմասյանի հետ:
«Այո, հիմա դավաճանում են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք: Իրականում դժվար է հասկանալ եւ հստակ ասել, թե ով է ավելի հաճախ դավաճանում. կինը, թե՝ տղամարդը:
Կանայք դավաճանում են բազմաթիվ պատճառներով: Եթե տղամարդը դավաճանում է հետաքրքրության կամ նոր զգացողությունների համար, ապա կնոջ դավաճանությունն ավելի խորը եւ լուրջ պատճառներ ունի:
Պատճառ 1 – եթե կինը ֆինանսապես կախված է ամուսնուց, իսկ վերջինն անընդհատ կշտամբում, նվաստացնում, վիրավորում է նրան, ապա կինը, իհարկե, կարող է դավաճանության գնալ: Այդ կերպ նա կարող է համարել, որ վրեժ է լուծում ամուսնուց բոլոր նվաստացումների համար, որոնց ենթարկվել է: Անշուշտ, այդ չի նշանակում, որ կինն ամուսնուն կդավաճանի միայն մեկ անգամ: Նման իրավիճակում հնարավոր է, որ նա վրիժառության նման միջոցի կդիմի մի քանի անգամ:
Պատճառ 2 – եթե ձեր կինը կամ ընկերուհին շատ ակտիվ եւ ուրախ մարդ է, ապա դուք որպես լավ ամուսին եւ ընկեր պետք է նրա համար ակտիվ հանգիստ կազմակերպեք: Հաճախ կանայք դավաճանում են ձանձրույթից: Եթե դուք ամբողջ օրն աշխատում եք, իսկ նա նստած է տանը, կամ ձեր օրերը չեն տարբերվում մեկը մյուսից, ապա մի զարմացեք, որ ձեր սիրելին կդավաճանի ձեզ:
Պատճառ 3 – հաճախ կանայք աշխատում են ավելի, քան տղամարդիկ, իսկ երբեմն նույնիսկ տղամարդու գործն են անում: Այս ամենը ցանկացած կնոջ համար մեծ խնդիր է: Այդ պատճառով նրանք սկսում են փնտրել վայրեր եւ այն մարդուն, ով նրանց կօգնի գոնե ժամանակավորապես մոռանալ խնդիրների մասին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում