Սքարլեթ Օ՛Հարան ասում էր․ «Այն մասին ես կմտածեմ վաղը»։ Բայց համաձայնեք, որ առողջ, գեղեցիկ ու երիտասարդ մաշկի մասին պետք է մտածել արդեն այսօր։ Այդ իմաստով բավական խորհդրանշական է SCARLET-ի անվանումը, սարք, որն արդեն իրականություն է Երեւանում։ Շնորհանդեսը կայացել է երեւանյան «Մեդէսթ» էսթետիկ բժշկության կենտրոնում։ Մատչելի լեզվով ասած՝ միկրոասեղնավոր ուլտրալիֆտինգի միջոցով ենթամաշկային շերտերոմ ակտիվանոմ է նոր կոլագեի սինթեզը ջերմության ազդեցությամբ։
Սարքավորումը ներկայացրել է հատուկ այդ առիթով Մոսկվայից հրավիրված մաշկավեներաբան, կոսմետոլոգ Կիրիլ Բուրմիստրովը։ Նա պատմեց, որ այսպիսի պրոցեդուրաները ոչ միայն վերացնում են ծերացման նշանները, այլեւ մեծացնում են առաձգականությունը՝ ամրացնելով նրա պաշտպանական հատկությունները։ Եթե այլ սարքավորումներ օգտագործվում են մաշկի մակերեսին, այս դեպքում աշխատոմ են յուրօրինակ ֆրակցիոն գլխադիրներ։ Յուրաքանչյուրի վրա 25 մանրէազերծ միկրոասեղ կա, որոնք օգտագործվում են միայն մեկ անգամ․ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հաճախորդի համար գլխադիրն անհատական է։ Աշխատանքի ընթացքում սարքավորումը RF էներգիա է հաղորդում միկրոասեղների ծայրերից՝ թափանցելով մաշկ այն խորությամբ, որը որոշում է բժիշկը։
Կիրիլ Բուրմիստրովը նաեւ պատմեց եւ կոնկրետ օրինակների վրա ցույց տվեց, որ սարքավորումը կարող է օգտագործվել ամբողջ մարմինի համար՝ նկատելիորեն քչացնելով նաեւ հղիազոլերը (ստրիաներ), ձգելով թոշնած, ծալքավոր մաշկը, հարթեցնելով այն, պնդացնելով այն հատվածներում, որտեղ կա դրա անհրաժեշտությունը։ Տարիքային սահմանափակում չկա։ Առավելագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում պրոցեուրան անցնել երեք անգամ՝ յուրաքանչյուր ամիս մեկ անգամ։ Առաջին «շրջանի» ավարտից հետո արդյունքը կարող է տեսանելի լինել երկու շաբաթ անց։
Առավելություններից մեկն այն է, որ վերականգնումը բավական արագ է տեղի ունենում։ Առաջին երկու շաբաթների ընթացքում նկատվում է փոքր կարմրածություն, որը բավական արագ է անցնում։ Պրոցեդուրան շատ ցավոտ չէ, բայց որոշ ցգացողություններ առկա են։ «Մեդէսթ» կենտրոնում SCARLET սարքավորումը փորձարկվեց հաճախորդներից մեկի վրա, ով խոստովանեց, որ զգացողությունները դժվար է ցավային անվանել եւ հանուն գեղեցկության կարելի է դիմանալ։
Իհարկե, ինչպես այլ թերապիաների դեպքում, այս մեկը եւս հակացուցումներ ունի, այդ թվում ալերգիա, օնկոլոգիական հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածություն կամ դրանց առկայություն։ Վահանաձեւ գեղձի առողջության հետ կապված խնդիրների դեպքում պրոցեդուրան, որպես կանոն, պարանոցի հատվածում չի անցկացվում։ Եւ ցանկալի է պրոցեդուրան անցկացնել մարմնի բոլոր խնդրահարույց հատվածներում․գլխադիրն ամեն դեպքում ձերն է, եւ ճիշտ կլինի այն ամբողջությամբ օգտագործել։
Աննա Սաթյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել