Ամանորյա սեղանի պարտադիր ուտեստներից է մայրաքաղաքային աղցանը։ Այն ունի պատրաստման իր դասական տարբերակը, սակայն հնարավոր է, որ բաղադրատոմսում առկա են այնպիսի բաղադրիչներ, որոնց համադրությունը Ձեր քիմքին խորթ է։ Դրանք կարելի է շատ արագ փոխել եւ համապատասխանեցնել Ձեր ճաշակին։ NEWS.am STYLE-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի աղցանի մի քանի այլ տարբերակ, որոնք կարող են զարդարել նույնիսկ Ձեր ամենօրյա սեղանը։
Մայրաքաղաքային աղցանի պատրաստման եղանակը․
Կարտոֆիլը, գազարը, ձուն խաշել եւ խորանարդիկներով կտրատել, ավելացնել մանրացված թթու վարունգը, եփած տավարի միսը։ Այս ամենին ավելացնել ոլոռը, կտրատված կանաչին, համեմել աղով, պղպեղով, ավելացնել մայոնեզ կամ թթվասեր:
Սակայն աղցանում առկա միսը կարող եք փոխարինել երշիկով կամ հավի փափկամսով կամ խոզապուխտով։
Կա եւս մեկ տարբերակ, երբ ավելացնում են մանր կտրատված սոխ։
Ինչպես հայտնի է ձուն եւ թթու վարունգը միասին շատ շուտ թթվելու հատկություն ունեն, այս պարագայում բաղադրատոմսից կարելի է հանել ձուն։
Եթե աղցանը պետք է պահեք, ապա խորհուրդ ենք տալիս միանգամից չավելացնել թթվասերն ու մայոնեզը, քանի այն նույնպես շատ արագ փչացնում է ուտեստը։
Բարի ախորժակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր